Դավիդ Վիլյան ճանաչվել է ՄԼՍ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
СпортԻսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան դարձել է իր թիմի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով ճանաչվել է ՄԼՍ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը,- հայտնում է Orer.am-ը։ Նրա օգնությամբ կիրակի օրը «Յանկի Ստեդիումում» կայացած խաղի ժամանակ «Նյու-Յորք Սիթին» 2-0 հաշվով պարտության է մատնել «Նյու Ինգլենդ Ռեվոլյուշնին»։
32-ամյա ֆուտբոլիստը խաղի 19-րդ րոպեին թիմի կոմբինացիան հաջողությամբ ավարտել է գոլով, իսկ երկրորդ խաղակեսում Վիլյայի փոխանցման շնորհիվ Պատիկ Մյուլինսին հաջողվել է կրկնապատկել հաշիվը։
«Նյու Յորք Սիթին» իր հեթական հանդիպումը կանցկացնի շաբաթ օրը՝ «Սպորտինգ Գուդս Պարկում» ընդդեմ «Կոլորադո Ռապիդսի»։
Աշոտ Մնացականյան