Լեռնային Ղարաբաղում վերսկսված բռնությունները ողբերգական են. Ուորլիք
ПолитикаԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբոլոգում անդրադարձել է մարտի 19-ի առավոտյան, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի հարձակման դեպքին և գրել.
«Լեռնային Ղարաբաղում վերսկսված բռնությունները ողբերգական են և խախտում են հրադադարի ռեժիմը: Մինչ կողմերը մեղադրում են մեկը մյուսին, գործողությունները վնասում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- գրել է Ուորլիքը: