«Ռեալը» ծրագրել է գնել Ալաբային
Спорт«Բավարիայի» պաշտպան Դավիթ Ալաբան «Ռեալի» ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակներից մեկն է,- հայտնում է Orer.am-ը: Ակումբը պատրաստ է Ավստրիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստի գնման հարցը քննարկել, երբ կավարտվեն պաշտպանական գծի մեկ այլ ֆուտբոլիստի՝ «Պորտոյի» խաղացող Դանիլոյի հարցով բանակցությունները:
Ալաբայի ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2018թ. ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում բունդեսլիգայում անցկացրած 18 հանդիպումներում Ալաբան 2 գոլի և գոլային մեկ փոխանցման հեղինակ է դարձել:
Աշոտ Մնացականյան