Ереван, 01.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Թուրքիան հայ-թուրքական գործընթացում նախապայման է դիտում ԼՂՀ հարցի ադրբեջանպաստ հանգուցալուծումը. Աղվան Վարդանյան

Политика

Ներկայացնում ենք այսօր՝ մարտի 20-ին, Հայաստան-ԵՄ հանձնաժողովում ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը՝ «Հայ-թուրքական հարաբերություններ» թեմայով.

«Մինչև թեմային անցնելը, ասեմ, որ ես Հայաստանի խորհրդարանում ներկայացնում եմ ընդդիմադիր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, որի համար իմ երկրի անկախությունը, հնարավոր առավելագույն ինքնիշխանությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեք են, որը համոզված է՝ քաղաքակրթական, հոգևոր-մշակութային առումով մենք Եվրոպայի մաս ենք, և որի ծրագրային նպատակներից է Եվրոպական արժեչափերին համապատասխանող պետություն կառուցելը:

Հիմա բուն թեման: Բայց նախ հարց՝ ինչո՞ւ են ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունները քննարկվում ԵՄ-Հայաստան համատեքստում: Հայաստան-Վրաստանը չեն քննարկվում, Հայաստան-Իրանը, նույնիսկ՝ Հայաստան-Ռուսաստանը չեն քննարկվում: Բայց Հայաստան-Թուրքիան քննարկվում են: Բնական է, չէ՞, որ այստեղ լրջագույն խնդիրներ գոյություն ունեն, որոնք անհնար է շրջանցել, և որոնք ուղղակիորեն առնչվում են ոչ միայն Հայաստանի զարգացման հնարավորություններին, ոչ միայն անվտանգությանը, այլև լինելիությանն ու հեռանկարին ընդհանրապես: Ահա թե ինչու այդ հարցը մշտապես մեր օրակարգում է: Եվ ես ուզում եմ, որ խնդրի հանդեպ այստեղ ձևավորվող մոտեցումները այդ խորությունն ու պատասխանատվությունը ունենան:

Հարգելի գործընկերներ,

Թույլ տվեք առանձնացնել հայ-թուրքական հարաբերություներում առկա երեք խնդիր և դրանց հանդեպ մեր մոտեցումները:

Առաջինը Ցեղասպանության բաց օրակարգն է: Թուրքիան առայսօր հրաժարվում է առերեսվել իր պատմությանը, Ցեղասպանության 100 ամյակի նախաշեմին, պետական հատուկ ծրագրով, ձգտում է թույլ չտալ, որ միջազգային հանրությունը վերջնականապես ճանաչի ու դատապարտի այն: Մեր մոտեցումը շատ հստակ է՝ Ցեղասպանության միջազգային համընդհանուր և մասնավորապես Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումը հիմնարար նշանակություն ունի ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի հաստատման և ապագայում նման ոճիրների կանխարգելման առումով: Երկու երկրների միջև իսկապես բարիդրացիական հարաբերություններ կարող են հաստատվել, եթե հայ ժողովրդի իրավունքների վերականգնման ուղղությամբ քայլեր կատարվեն: Մենք նաև գտնում ենք, որ անցյալի հետ ճշմարիտ առերեսումը անհրաժեշտ է հենց թուրք ժողովրդին՝ իր ինքնության հետ հաշտ ապրելու համար: Այլ ժողովուրդներ գնացել են այդ ճանապարհով և այսօր ազատ են:

Երկրորդ հիմնահարցը՝ Հայաստանի միակողմանի շրջափակումը: 21-րդ դարում, Եվրոպական խորհրդի անդամ, Եվրամիության հետ համագործակցող, Եվրամիությանն անդամակցելու հավակնություն ունեցող երկրի կողմից: Մենք, ցավոք, խուսափում ենք այս իրողության խիստ դատապարտումից: Մենք առավելագույնը չենք անում, որ Եվրոպայում փակ սահման չլինի, ինչը մեծագույն խոչընդոտ է Հայաստանի զարգացման համար: Բայց մենք զարմանում ու անակնկալի ենք գալիս, երբ Հայաստանն այլընտրանք չի ունենում:

Այս հարցին է ուղղակիորեն առնչվում հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը: Փաստ է՝ Թուրքիան պատրաստ չէ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել սահմանը: Մենք պատրաստ ենք: Մենք նաև հաստատում ենք այն, ինչ Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման օրը՝ 2010թ. հոկտեմբերի 10-ին, ասել է ՀՀ նախագահը.

1. Թուրքիայի հետ ցանկացած հարաբերություն չի կարող կասկածի տակ դնել Հայոց Ցեղասպանության իրողությունը և հայ ժողովրդի հայրենազրկման փաստը:

2. Հայաստանի և Թուրքիայի միջև առկա է սահմանների հարց:

3. Ստորագրված արձանագրությունները որևէ ձևով չեն կարող առնչվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ§:

Հենց սա էլ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առկա երրորդ խնդիրն է: Թուրքիան մեզ համար հիմնարար՝ ազգային-պետական նշանակության Ղարաբաղյան խնդրում բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին, հայ-թուրքական գործընթացում նախապայման է դիտում ԼՂՀ հարցի ադրբեջանպաստ հանգուցալուծումը: Այստեղից էլ բխում է Թուրքիայի՝ Հայաստանին տարածաշրջանային համագործակցության, տրանսպորտային, էներգետիկ ծրագրերից մեկուսացնելու հետևողական քաղաքականությունը:

Նոր օսմանականությունից խոսող, հարևանների հետ զրո խնդիրներ խոստացող, բայց բոլորի հետ սուր հակասություններ ստեղծած Թուրքիան ակնհայտորեն չի կարող մեր տարածաշրջանում կայունացնող կամ միջնորդական դեր ունենալ: Եվ բնական է, որ Թուրքիայի նախապայմանների պատճառով Հայաստանի նախագահը, հինգուկես տարի անց, կատարեց առաջին քայլը՝ խորհրդարանից ետ կանչեց հայ-թուրքական արձանագրությունները:

Հարգելի գործընկերներ,

Եվրոպան ստեղծել են մեծ մտածողները. ստեղծել են Ազատության, Արդարության, Ճշմարտության գաղափարներով ու քրիստոնեական սիրով: Այդ Եվրոպան հայության կողքին էր 1915-ի Ցեղասպանությունից հետո: Այդ Եվրոպան ամբողջովին Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին էր 1988 թվականից հետո, երբ մենք մեր ազատության, անկախության և ինքնորոշման համար էինք պայքարում և Խորհրդային Միության կազմաքանդումը նախապատրաստում:

Այսօր Եվրոպան առավել պրագմատիկ է թվում՝ Թուրքիայի ազդեցությունն ու ճնշումը, Ադրբեջանի էներգետիկ կարողություններն է հաշվի առնում: Երբեմն շփոթվում են Աստվածաշնչյան հավերժական ու անցողիկ արժեքները: Մենք սա տեսնում ենք: Բայց զգույշ եղեք, որ անցողիկ շահերը չփոխարինեն մնայուն արժեքներին: Միայն հավերժական արժեքներին հավատարմությունն է երաշխավորելու մեր ընդհանուր ապագան: Մենք վստահ ենք՝ Հայաստանը ի վերջո լինելու է այդ մեծ մտածողների ստեղծած Եվրոպայում:

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травме