Սիլվիո Բերլուսկոնին կարող է վաճառել «Միլանի» բաժնետոմսերի 40%-ը
Спорт«Միլանի» նախագահ Սիլվիո Բերլուսկոնին մտադիր է վաճառել «Միլանի» իր բաժնետոմսերի 40%-ը,- հայտնում է Orer.am-ը։ «Լազարդ» բանկը հայտարարել է ամբողջ աշխարհով մեկ այն ներդրողների ցանկը, որոնք հետաքրքրված են ակումբի բաժնետոմսերով։ Առավել շահագրգիռ երկրներն են ԱՄՆ-ն, ԱՄԷ-ն և Չինաստանը։ 40% մասնաբաժինը կարևոր դեր ունի։ Կարևոր որոշումների կայացման հարցում 30%-ից պակաս բաժնետոմսեր ունեցող մասնակիցները կորցնում են իրենց դերակատարությունը ակումբում:
Աշոտ Մնացականյան