«Դանթեի հետ պայմանագրի ստորագրումն անհնարին է». Ֆավրե
СпортՄյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսյեն Ֆավրեն նշել է, որ Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դանթեի հետ պայմանագրի ստորագրումն անհնարին է,- հայտնում է Orer.am-ը։
31-ամյա ֆուտբոլիստը «Մյոնխենգլադբախից» «Բավարիա» է տեղափոխվել 2012թ․-ին և ակումբի կազմում կմնա մինչև 2017թ․-ը, թեև լուրեր են պտտվում, որ մինչև ամառ նա պատրաստվում է հեռանալ այնտեղից։ «Դանթեն չի վերադառնա «Մյունխենգլադբախ»։ Դա միանգամայն անհնար է։ Խնդիրը գումարի մեջ չէ, ուղղակի չարժե զուր երազել։ Ինձ չի թվում, թե Մաքս Էբերլը կարող է այլ կարծիք ունենալ այս հարցի շուրջ։ Այդ մասին տարբեր կարծիքներ են հայտնում լրատվամիջոցները, և ինձ համար դա ուղղակի ծիծաղելի է։ Դանթեն շատ նպատակասլաց է, թեև նա հենց այս պահին իր տեղում չէ»,- ասել է Ֆավրեն։
Աշոտ Մնացականյան