Ֆրանսիս Կոկլենը երկարաձգեց պայմանագիրը
СпортԱրսենալի կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենը խոստովանել է, որ ինքը նոր երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել ակումբի հետ մինչև 2019թ, հայտնում է Orer.am-ը:
23-ամյա ֆուտբոլիստը, որի պայմանագիրը սպառվում էր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, վերադառնալով Չարլթոնից, վերջին ամիսներին տպավորիչ խաղ է ցույց տալիս և արդեն դարձել է մեկնարկային կազմի խաղացող:
Այն հարցին, թե արդյո՞ք նա երկարաձգել է իր պայմանագիրը Արսենալի հետ, Կոկլենը պատասխանել է ՝ «այո մինչև 2019թ»:
Աշոտ Մնացականյան