«Նյուքասլը» նախնական պայմանագիր է առաջարկել Անդրե Այույին
СпортԱնգլիական Նյուքասլը նախնական պայմանագիր է առաջարկել Մարսելի կիսապաշտպան Անդրե Այույին, հայտնում է Orer.am-ը:
Գանայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը սպառվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո և Այուն կարող է հեռանալ ակումբից որպես ազատ գործակալ:
Դորտմունդի Բորուսիան և Վոլֆսբուրգը նույնպես հետաքրքրված են 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով:
Աշոտ Մնացականյան