«Վեսթ Հեմը» հետաքրքրվում է Ադեբայորով
СпортՎեսթ Հեմը հետաքրքրված է Տոտենհեմի հարձակվող Էմանուել Ադեբայորի ծառայություններով և հնարավոր է ամռանը հանդես գա պաշտոնական առաջարկությամբ, հայտնում է Orer.am-ը::
Այս մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը ընդամենը 16 հանդիպում է անցկացրել շնաձկների կազմում: Հունվարին Վեսթ Հեմը փորձ էր կատարել Տոգոյի հավաքականի ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրելու համար, սակայն Տոտենհեմի նախագահ Դանիել Լևին հրաժարվել էր վաճառել ֆուտբոլիստին:
Ինչպես հաղորդում է «The Telegraph»-ը ,Վեսթ Հեմը դեռ ցանկանում է ձեռք բերել Ադեբայորին և նրանք հույս ունեն, որ Լեվին կփոխի իր որոշումը և դրան պատճառ կարող է հանդիսանալ հարձակվողի բարձր աշխատավարձը:
Աշոտ Մնացականյան