Ռոնալդինիոն հեռացվել է «Կերետարոյի» մարզումներից
Спорт«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռոնալդինիոն հեռացվել է «Կերետարոյի» մարզումներից։ Ակումբի երկրպագուներն իրենց դժգոհությունն են հայտնել նրա ելույթների կապակցությամբ, հայտնում է Orer.am-ը:
Նա «Կերետարոյին» է միացել սեպտեմբերին, սակայն այդ ժամանակվանից ի վեր ակտիվ կենսակերպի պատճառով ունեցել է մի շարք անհաջող ելույթներ։ Այս շաբաթվա ընթացքում մարզումներին չմասնակցելու պատճառով ակումբի նոր մարզիչ Վիկտոր Մանուել Վուչետիչը հեռացրել է նրան նաև կիրակի օրվա խաղից։
«Երկրպագուները նրան անվանում են Ռոբերդինիո։ Անժխտելի է այն փաստը, որ բրազիլացի աստղը մեքսիկական ֆուտբոլում շատ անելիքներ ունի։ Աշխարհի չեմպիոնը դեռևս շարունակում է իր ակտիվ կենսակերպը Ացտեկների երկրում»,- հրապարակված է «Էստադիո» ամսագրում։
Աշոտ Մնացականյան