Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ՀՀ ոստիկանապետի խորհրդական Ն. Մալյանը տեղադրել է հատված իր «7 պատմություն Սուրբ Գեղարդի ճանապարհին» գրքից

Գիժ ոչխարը

Մեր գյուղը գտնվում էր ձորի հենց պռունկին: հեռվից նայողին կթվար, որ գյուղը շատ ավելի մեծ է եղել, սակայն ինչ որ մեծ ձեռք ահռելի դանակով կտրել է գյուղի մի հատվածը ինչպես մեղրամոմի կտորն են կտրում` հատուկ տաքացրած դանակը սահեցնելով մեղրամոմի շերտերի միջով: Ձորը ուղիղ կտրում վերջացնում էր գյուղը:
Ամառները սիրում էի գյուղ գնալ ու կտրվել քաղաքային հեղձուկից: Չնայած եթե խորը մտածենք քաղաքում հեղձուկը շոգ ու ամառվա հետ կապ չունի` կլոր տարին է: Նույնիսկ ամենացուրտ ձմռանը քաղաքում օդը մի տեսակ խեղդող է: Երևի դա նրանից է, որ քաղաքում աստղեր համարյա չկան...
Ամառները սիրում էի գնալ գյուղ: Գյուղում տարվա ամեն եղանակ իր հոտը ունի: Գյուղում ես սիրում էի դառնալ գյուղացի: Ամառային արձակուրդների առաջին իսկ օրը, նստում էի հորս ժիգուլին ու անհամբեր հայացքով ճանապարհելով հանդիպակաց էլեկտրական սյուներն ու ճանապարհային երթևեկության նշանները հասնում էի գյուղ: Հասնելուն պես արագորեն դառնում էի գյուղացի, պատկերացնում էի թե ոնց եմ արածացնում չունեցածս ոչխարներին, հնձում աներևույթ գերանդիով ու հոգնած պառկում դեզի հովին հանգստանալու: Ինձ իրականում հաջողվում էր միայն վերջինը, այն էլ առանց առանձնապես հոգնելու, որովհետև ոչ ոչխար ունեի, ոչ էլ նույնիսկ գառ կամ գերանդի` գործ չունեի անելու: Երբ անցնում էր գյուղում մնալու առաջին շաբաթը և ես հոգնում էի հարևանի հորթերին վախեցնելով քշելուց, երբ մեր գյուղի տան շրջակա բոլոր լորտուներն ու օձերը արդեն ոչնչացված էին լինում, փորձում էի ինձ որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել: Հարևանի աղջկանից գրքեր էի խնդրում շփվելու- ծանոթանալու նպատակով: Ավելի ճիշտ գիրք խնդրելու պատրվակով շփվում էի նրա հետ: Հետո այդ գրքերը անպայման կարդում էի, որ հանկարծ, եթե նա հարցեր տար բովանդակության մասին պատահաբար խայտառակ չլինեի: Գրքերը հիմնականում միջնադարյան Ֆրանսիայի մասին վեպեր էին... Այնպես որ այդ աղջկա պատճառով ամառային արձակուրդների ընթացքում ես մանրկրկիտ ծանոթացա միջնադարյան Ֆրանսիայի ողջ պատմությանը: Անուն առ անուն ճանաչում էի թագավորներին ու թագուհիներին, ազդեցիկ պալատականներին ու տեղյակ էի նրանց հյուսած դավերին ու խարդավանքներին...
Մյուս հարևանս հովիվ էր, այսինքն չոբան: Հովիվը ինձ համար մի քիչ քնարերգական կերպար է` սրինգով, սպիտակ, հարդարված գառնուկներով, գեղեցիկ ու աշխույժ շնով: Հարևանս չոբան էր` գոռգոռոցներով, հայհոյանքներով, էժանագին սիգարետը ատամների մեջ միշտ սեղմած ու մշտապես շուրջբոլորը օղու բույր տարածելով: Վստահ եմ, եթե նա նույնիսկ ապրեր ամենախոշոր մեգապոլիսներից մեկի բիզնես թաղամասում, միևնույն է կլիներ չոբան: Ամեն առավոտ, նույնիսկ Նյու Յորքում կճարեր ոչխարներ որոնց կբարձրացներ սար արածացնելու...
Ամառային հիմնական խաղընկերս այդ չոբանի որդին էր` Միքոն: Միքոն աշխույժ ու պրպտուն էր, սակայն նրա աշխուժությունը սահմանափակվում էր ոչխարների ու գառների մասին գիտելիքներով: նա 7-8 տարեկանում անգիր գիտեր թե առաջին անգամ ծննդաբերած ոչխարին ինչպես են անվանում և անսխալ կարողանում էր ամբողջ հոտի միջից նկատել նրան: Ձիավարում էր հրաշալի, ձիուն քուռակ ժամանակից կարողանում էր բնորոշել քառատրոփ կվազի, թե վարգով երբ մեծանա: Ամեն տեսակ բաների մեծ գիտակ էր և ես ներքուստ հիացած էի նրանով: Իմ հիացմունքը չգիտեմ ինչքան դեռ կշարունակվեր եթե տեղի չունենար մի փոքրիկ միջադեպ:
Ամառային մի օր, արթնանալով վազեցի բակի աղբյուրի մոտ լվացվելու: Գյուղի մեր տանը բոլոր տեսակ հարմարությաւններ կային թե լոգարան, թե լվացարան, սակայն ես սիրում էի լվացվել բակում գտնվող աղբյուրից: Կարծես այդպես վերջնականապես ջնջելով քաղաքի մասին բոլոր տեսակ տպավորությունները և ինձ շրջապատում էի միայն գյուղական կենցաղով: Աղբյուրի մոտ լվացվելու ընթացքում խշխոց լսեցի ու շրջվելով ձայնի կողմը տեսա մեր հարևան Միքոյենց կողմից, բայց ընդհուպ մեր բակի ցանկապատի ցիցերից մեկից կապած մի ոչխար, որը անխռով արածում էր: Ոչխարի առկայությունը տարօրինակ էր, որովհետև ամառվա այն ժամանակն էր երբ գյուղի բոլոր ոչխարները գտնվում էին սարում: Ոչխարը անշտապ որոճում էր խոտը նույնիսկ չնայելով իմ կողմը: մոտենալով ցանկապատին ու սկսեցի ուսումնասիրել: Սովորական ոչխար էր, սպիտակ ու նա շարունակում էր չնկատել իմ ներկայությունը: այնպես չէր, որ նա տարված էր որոճալով, բնավ ոչ: Նա խոտը որոճում էր մի տեսակ ծանրակշիռ կերպով, ասես ոչ թե քաղցն էր հագեցնում, այլ ինչ որ խորհրդավոր ծես էր իրականացնում: նույն հանդարտ շարժումներով մարդիկ ծխամորճ կամ սիգար են վայելում: Ռացիոնալիզմի տեսանկյունից անպիտան մի բան, սակայն որը վերածվել է մի արարողության:
-Միքո՛, - ձայն տվեցի ես իմ խաղընկերոջը:
-Հեսա գալիս ա,-պատասխանեց Միքոյի մայրը, կաթի դույլը ձեռքին գոմից դուրս գալով:
Քիչ անց վազելով հևիհև եկավ Միքոն:
-Գալի՞ս ես գնանք գյոլ լողանանք,- հարցրեց նա
-Հա, ե՞րբ:
-Մի քիչ շոգը վրա տա գնանք:
-Միք, էս ի՞նչ ոչխար ա:
-Սարից ենք բերել, պիտի մորթենք:
-Հյուրեր ունե՞ք:
-Չէ, երկու օր առաջվա մորթած ունենք դեռ չենք կերել, պապան էլ սարում ա, ժամանակ չունի տանի շուկա:
-Բա, էդ դեպքում էս ոչխարին ինչի՞ եք մորթում,- զարմացա ես:
-Գեժ ա, ստիպված պիտի մորթենք:
Ճիշտն ասած ես սկզբում չհասկացա ինչ է նշանակում Գեժ: Սկզբում ինձ նույնիսկ թվում էր թե ոչխարի արտաքինի հետ կապված ինչ որ խնդիրներ կան, ավելի ուշադիր նայելով հասկացա, որ ինչ որ բան հաստատ սխալ եմ հասկացել, որովհետև իմ առաջ կանգնած էր նույնիսկ համակրելի մի ոչխար ու անխռով որոճում էր: Նա չէր վախենում ինձանից, ես չափազանց մոտ էի մոտեցել նրան: Նա չէր վախենում Միքոյից, որը նրա կողքին էր կանգնել ու գոռգոռալով ինձ կանչում էր գյոլ լողանալու, ուրիշ ոչխարների նման տրտինգ չէր տալիս և կապը կտրելու, փախչելու փորձեր չէր անում: Ոչխարը կանգնել էր այնպես, կարծես հենց մի քիչ էլ շոգը վրա տար մեզ հետ գալու էր գյոլ լողանալու, իսկ հետո երեքով պառկելու էինք արևի տակ չորանալու` Ես, Միքոն ու ոչխարը...
-Ի՞նչ ա,- սեփական անգրագիտությունից ամաչելով կամացուկ հարցրեցի ես:
-Գեժ ա,- ծիծաղեց Միքոն:- դե ոնց ասեմ, խելառ ա...
-Ուզում ես ասես գի՞ժ ա,- զարմացա ես:
-Հա, գիժ ա...
-Միքո ոչխարը ո՞նց կարող ա գիժ լինի:
-Էն էլ ոնց, հոտից առանձին ա քայլում, բոլորի հետ չի արածում: Լրիվ առանձին կյանքով ապրում ա: Ամեն խոտ չի ուտում, գնում գտնում միայն իրա ուզածն ա ուտում:
-Հա, բայց ինչի՞ եք մորթում:
Միքոն մեծավարի թքեց.
- Ձեռնտու չի, անընդհատ պիտի ուշադիր լինես նրա նկատմամբ, հոտից առանձնանում ա, Գեժ ա... գնալու ա կորի, ավելի լավ ա մորթենք: համ ինքը կպրծնի համ մենք:
Ես ապշած էի բացատրություններից: Ես պատրաստ չէի լսել դրանք: Իմ աչքի առաջ կանգնած էր իմ կյանքում հանդիպած առաջին ու վերջին գիժ ոչխարը: Մինչ այդ ես համոզված էի, որ գիժ լինում են միայն մարդիկ: Ես միանգամից մի քանի հայտնագործություն արեցի: Նույնիսկ այնպիսի հնազանդ կենդանիների մեջ ինչպիսին ոչխարն է, պատահում են գժեր: Գիժ լինելու համար մահվան դատապարտված ոչխարը դադարեց որոճալ և ուշադիր նայում էր ինձ: կարծես ուզում էր ասել«հը՞, տղերք, ե՞ րբ ենք գնում գյոլ լողանանք»: Միքոն մի հատ էլ թքեց ու դավադիրի հայացքով նայելով ինձ ասեց.
-Հորս սիգարետներն եմ թռցրել, գնանք գյոլ ծխենք:
Ես լուռ նայում էի Միքոյին, հետո ոչխարին, հետո նորից Միքոյին... Չգիտեմ ինչու մենք այդ օրը չգնացինք գյոլ լողանալու, ավելին, մենք էլ երբևէ միասին չխաղացինք, չծխեցինք նրա հոր էժանագին սիգարետները... մենք միասին էլ երբեք ոչինչ չարեցինք...
Հայացքս թեքվեց նորից ոչխարին...
Ոչխարին, ով միգուցե չգիտեր, որ մարդկանց մոտ ընդունված չի սեփական կարծիք ունենալ:
Ոչխարին, որը հրաժարվել էր ենթարկվել հոտի կանոններին: Խոտը ուտում էր միայն սեփական նախասիրություններով և սեփական հայեցողությամբ ու դրա համար մարդիկ նրան դատապարտել էին մահապատժի...

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении