Թոմաս Վերմալենը հույս ունի ապրիլին նշել իր նորամուտը
Спорт«Բարսելոնայի» պաշտպան Թոմաս Վերմալենը նշել է, որ վնասվածքի պատճառով 9 ամիս բաց թողնելուց հետո հուսով է ապրիլին իր թիմի կազմում նշել նորամուտը։
29-ամյա ֆուտբոլիստը 2014թ․-ի Աշխարհի առաջնությանը Բելգիայի կազմում խաղալիս ստացել է ծնկատակի ջլի վնասվածք և չնայած դրան՝ տեղափոխվել «Բարսելոնա»։ Վերմալենը մինչ այժմ չի կարողացել իր նոր ակումբի կազմում ելույթ ունենալ։
«Աշխարհի առաջնության խաղերի ժամանակ ես ստացա վնասվածք և Բրազիլիայում ինձ հայտնեցին, որ ստիպված կլինեմ 10 ամսով բացակայել։ Ինձ ասացին, որ ես ունեմ ընտրության երկու հնարավորություն՝ վիրահատություն, ինչն այնքան էլ անհրաժեշտ չէր և հատուկ վարժությունների միջոցով ապաքինման աշխատանքներ։ Ես ընտրեցի բժշկի կողմից նշանակված վերականգնողական ծրագիրը և ամեն ինչ կարծես լավ է ընթանքում»,- նշել է ֆուտբոլիստը։
Աշոտ Մնացականյան