72 մլն ֆունտ Բեյլի տրանսֆերի համար
СпортՊրեմիեր լիգայի առաջատար Չելսին պատրաստվում է 72մլն ֆունտ առաջարկել Ռեալ Մադրիդի հարձակվող Գարեթ Բեյլի համար:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 24 հանդիպում և դարձել 12 գոլի հեղինակ, սակայն վերջին ժամանակներս Բեյլի խաղը խիստ քննադատության է արժանացել և նրա ապագան Իսպանիայում կասկածի տակ է:
Իրավիճակից ցանկանում է օգտվել Չելսին, ով պատրաստ է Բեյլին դարձնել թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը ՝ օգնելով նրան վերադառնալ Պրեմիեր լիգա:
Աշոտ Մնացականյան