«Պետք չէ իջնել նրանց մակարդակին». Ռամոսը՝ «Ռեալի» ֆուտբոլիստների և երկրպագուների միջև տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ)
СпортՄադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը անդրադարձել է երկրպագուների հետ տեղի ունեցած միջադեպին և նշել.
«Նման բան չպետք է տեղի ունենա: Չէինք կարծում, որ այսպես կլինի: Լսեցի, թե ինչ էին ասում երկրպագուները, կանգնեցրի մեքենաս և հարցրի՝ ինչ է պատահել: Նրանք սկսեցին վիրավորել ինձ: Երբեմն ցանկանում եմ իջնել մեքենայից, սակայն պետք չէ իջնել նրանց մակարդակին», -Ռամոսի խոսքը մեջբերում է Onda Cero-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալի» մի քանի երկրպագուներ թիմի մարզաբազայի մոտ սպասել են «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո մարզումներ անցկացնող մադրիդյան թիմի ֆուտբոլիստներին: Երկրպագուները հարվածել են Բեյլի և Խեսեի մեքենաներին և միայն Ռամոսի հետ են զրուցել: