«Չելսին» ամռանը կփորձի ձեռք բերել Մաուրո Իկարդիին
СпортԻնտերի հարձակվող Մաուրո Իկարդին հայտնվել է Չելսիի ամռային տրանսֆերային ցուցակի մեջ:
Անգլիական ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է նոր հարձակվող ձեռք բերել, քանի որ Դիդյե Դրոգբան չի ցանկանում երկարաձգել իր պայմանագիրը և մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Չելսիից:
Այնումենայնիվ, Չելսիին մրցակցություն է սպասվում Մանչեսթեր Սիթիի և Լիվերպուլի կողմից, ովքեր նույնպես պատրաստ են պայքարել արգենտինացի ֆուտբոլիստի համար:
Աշոտ Մնացականյան