«Հրապարակ». Ի՞նչ է պետք վարչապետին ՀՀ գլխավոր գանձապետից, կամ ֆինանսական ահռելի հոսքեր կառավարող այդ կառույցից
Политика«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առիթը բաց չի թողնում դժգոհություն հայտնելու, որ իր իշխանությունը կառավարության ոչ բոլոր գերատեսչությունների վրա է տարածվում:
Բացի ուժայիններից, նկատի ունի նաեւ ֆինանսական ոլորտը՝ Կենտրոնական բանկը եւ ֆինանսների նախարարությունը: Պատահական չէ, որ վարչապետի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո Աբրահամյանը ձեռնամուխ եղավ իր մերձավորներին ֆիննախի համակարգում տեղավորելու գործին, մի փեսային՝ հարկային, մյուսին՝ մաքսային ոլորտի «յուղոտ» պաշտոններում: Բայց պարզ է, որ ոլորտի վրա մեծ ազդեցություն ունենալու համար ավելի բարձր դիրքեր է պետք գրավել: Եվ հիմա կանգ է առել ՀՀ գլխավոր գանձապետ, 16 տարի այս պաշտոնն զբաղեցնող Ատոմ Ջանջուղազյանի վրա:
Ֆինանսական ահռելի հոսքեր կառավարող այս կառույցը կարեւոր օղակ է վարչապետի համար, ով հանձնարարություն է տվել իր վերահսկողության ծառայությանը «զբաղվել» Ջանջուղազյանի գործունեությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: