Ереван, 29.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Օձունի վերականգնումն անավա՞րտ կմնա

Культура

Օrer.am-ը ներկայացնում է Օձունի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի հարցազրույցը:

- Տեր հա՛յր, հնարավո՞ր է, որ այս անգամ էլ Օձունի եկեղեցու վերականգնումը 1990-ականներին սկսված և անավարտ մնացած շինարարության ճակատագրին արժանանա:

- Կարծում եմ, որ Աստծո ողորմությամբ Օձունի եկեղեցու վերականգնումն իր տրամաբանական ավարտին կհասնի: Մասնագետները և ժողովուրդը պատրաստ չեն երկրորդ անգամ հուսախաբվելու: Օձունի եկեղեցին այժմ վերականգնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մշակույթի նախարարության և «Հովհան Օձնեցու անվան» հիմնադրամի կողմից: Համատեղ ստորագրված պայմանագրի համար հիմք է հանդիսացել ճարտարապետ Միշա Հակոբյանի նախագիծը, որն արժանացել է գիտամեթոդական խորհրդի հավանությանը և փորձաքննության է ենթարկվել:

- Տեր հա՛յր, ոմանք ասում են, որ հիմնադրամի հիմնադիր և հիմնական բարերար մոսկվայաբնակ օձունեցի Մովսես Ձավարյանը ցանկություն չունի շարունակել ֆինանսավորումը:

- Ես տեղյակ չեմ՝ հիմնադրամը կշարունակի ֆինանսավորել եկեղեցու վերականգնումը, թե՞ ոչ: Ես շնորհակալ եմ Մովսես Վարազդատի Ձավարյանից, ով բավական մեծ նվիրատվություն է կատարել մեր եկեղեցու վերականգնման գործի համար: Աստված թող հատուցի իրեն այս և հանդերձյալ կյանքում: Եթե նույնիսկ բարերարը չշարունակի ֆինանսավորումը, այդուհանդերձ ես իրենից գոհ եմ արդեն իսկ արածի համար:

- Այսինքն, եթե վերականգնումը դադարեցվի, դուք դժգոհ չե՞ք լինի:

- Օձունի եկեղեցու վերկանգնումը չի կարող դադարեցվել, քանի որ այն սկսվել է Վեհափառ հայրապետի կողմից կառավարությանն ուղղված դիմումի հիման վրա: Կառավարությունը 2010թ. շուրջ 20 միլիոն դրամ է հատկացրել Օձունի եկեղեցու վերականգնման նախագծի, գիտամեթոդական խորհրդի և փորձաքննությունների համար: Կառավարությունն պիտի ֆինանսավորեր Օձունի վերականգնումը, իսկ հիմնադրամը հիմնվել է 2011 թվականին: Օձունի վերականգնումը կախված չէ բարերարի ֆինանսավորումից, այլ Մշակույթի նախարարության բարի կամեցողությունից:

- Իսկ այդ բարի կամեցողությունը կա՞:

-Իհարկե՛, ես անձամբ Մշակույթի նախարարի հետ խոսել եմ, երբ տիկին Հ. Պողոսյանը «Թատերական Լոռի» ծրագրով Լոռու մարզ էր այցելել: Տիկին Պողոսյանը բարձրացավ Քոբայրավանք՝ ընթացող վերականգնողական աշխատանքները տեսնելու: Այդ ժամանակ Լոռու մարզպետ մեծարգո Արթուր Նալբանդյանի ներկայությամբ նախարարը վստահեցրեց, որ Օձունի վերականգնման աշխատանքներն անկախ ամեն տեսակի խոչընդոտներից, իրենց տրամաբանական ավարտին են հասնելու, և եկեղեցին ամբողջական տեսքով է ներկայանալու բազմաթիվ տեղացի և օտարազգի այցելուներին: Այդ թվում եկեղեցու բակը կբարեկարգվի միջավայրին համահունչ, և պատշաճ ջրահեռացում կկազմակերպվի: Այդ մասին նա տեղում հանձնարարական տվեց փոխնախարար տիկին Արև Սամուելյանին, ով խիստ հետևողական ու փորձառու անձնավորություն է:

-Տեր հա՛յր, Օձունը բազմաթիվ տեղացի և օտարազգի այցելուներ ունի, ինչի՞ց են հիմնականում դժգոհում այցելուները:

-Հիմնականում դժգոհում են վերականգնման նպատակով քանդված և չվերականգնված հյուսիսային կամարակապի բակում թափված քարերից և տեղահանված ու դեռևս իրենց տեղը չդրված գերեզմանաքարերից: Բողոքում են նաև 90-ականներին աղոթասրահի հյուսիսային և հարավային փայտե արժեքվոր հնամաշ դռներն փոխարնինած ֆաներայի անճաշակ դռներից , նույն ժամանակաշրջանում եկեղեցու փայտե պատուհաներին փոխարինած եկեղեցուն ոչ բնորոշ մետաղական շրջանակով պատուհաններից: Այդ թվում դժգոհում են բակի մուտքից դեպի եկեղեցի և եկեղեցու շուրջ սալահատակ ճանապարհի բացակայությունից, բարեբախտաբար, վերոհիշյալ բոլոր աշխատանքներն էլ նախագծով նախատեսված են:

-Ի՞նչ գնահատական կտաք կատարված աշխատանքներին:

-Ես մասնագետ չեմ և մասնագիտական գնահատական չեմ կարող տալ, բայց բարձր եմ գնահատում հանրահայտ վերականգնող ճարտարապետ Միշա Հակոբյանի կատարած նախագծային աշխատանքները և հեղինակային հսկողության գործում իր հետևողականությունը: Օձունի վերականգնմամբ է զբաղվում «ԼևԳուգ» ՓԲԸ-ն, որի տնօրենն է բծախնդիր և նվիրյալ մի անձնավորություն՝ հանձին Լևիկ Ղուկասյանի: Ընկերությունն ունի հիանալի մասնագետներ և տեխնիկապես զինված է ժամանակակից սարքավորումներով:

-Տեր Վրթանե՛ս, բազմաթիվ վթարային հուշարձաններ կան, ըստ Ձեզ, որո՞նց վերականգնումն է առաջնային:

-Իրոք, բազում խոնարհված վանքեր և եկեղեցիներ կան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու Մշակույթի նախարարությունը շատ անելիքներ ունեն, այս գործում շատ կարևոր է նաև անհատ բարերարների սրտաբուխ նվիրատվությունները: Ես սաստիկ տրտմում եմ, երբ օտարները կոպտորեն արտահայտվում են ՀՀ հոգևոր և աշխարհիկ իշխանությունների հասցեին պատմամշակութային մեծ արժեք ունեցող սրբավայրերի պահպանման հարցում անտարբեր լիներ լինելու համար: Կարելի է վերականգնման առումով առաջնայնություն տալ այն սրբավայրերին, որոնք տուրիզմի սեզոնին օրական հարյուր և ավելի այցելուներ ունեն, որոնց թիվը Հայաստանի հանրապետության տարածքում շատ չէ: Դա կնպաստի տուրիզմի և տնտեսության զարգացմանը և միջոցներ կապահովի նաև մնացած սրբավայրերի պահպանման համար:

-Կա՞ն մարդիկ կամ պաշտոնյաներ, որքեր խոչընդոտում են Օձունի վերականգնմանը:

-Կարծում եմ, որ ամեն լավ գործի էլ սատանան խոչընդոտողներ է գտնում, բայց ես ուզում եմ իմ գոհությունն հայտնել Աստծուն օգնողների և աջակցողների համար, որոնց թվում չեմ ուզում մոռանալ Վերականգնման գործակալության պետ Արմեն Աբրոյանին, տեխնկական վերահսկողությունն իրականացնող Համլետ Սարգսյանին, հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանին, գյուղապետ Արսեն Տիտանյանին, խաչքավոր Ռոբերտ Մուկուչյանին, բազմաթիվ աջակիցներին, վերականգնմամբ ուրախացողներին և վերականգնման համար աղոթող մեր բարեպաշտ ժողովրդին:

-Ո՞րն է Ձեր վերջին մաղթանքը:

-Աստված օրնի և հաջողություն տա բոլորիդ աստվածահաճո գործերին, այդ թվում Օձունի վերականգնման գործին:

Հեղինակ` Անն Էքսուս

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»