Աշոտ Ղուլյանը ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին կոչ է արել հուշագիր ստորագրել
Политика2015 թվականի մայիսի 3-ին տեղի են ունենալու Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները:
Կարևորելով հասարակության ամենալայն շերտերի համախմբումն ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություններ իրականացնելու գաղափարի շուրջ, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը կոչ է անում 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին` գործել ԼՂՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում, պահպանել արդար մրցակցության սկզբունքները և նախաձեռնում է «Ազատ և արդար ընտրությունների վերաբերյալ» հուշագիր ստորագրելու գործընթացը:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ֆեյսբուքյան գրառումը