Անչելոտին մինչև ապրիլի 30-ը պետք է պատասխանի «Մանչեսթր Սիթիի» առաջարկին
Спорт«Մանչեսթր Սիթին» սկսել է բանակցություններ վարել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ:
Անգլիական ակումբը հենց իտալացուն է ցանկանում տեսնել ներկայիս գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի պաշտոնում,որը մրցաշրջանի ավարտից հետո հավանաբար կհեռանա ակումբից: «Քաղաքացիների» ղեկավարությունը իտալացի մասնագետին որոշում կայացնելու համար ժամանակ է տվել մինչև ապրիլի 30-ը:
«Ռեալի» հետ Անչելոտիի պայմանագիրը վերջանում է 2016 թվականի ամռանը, սակայն թիմի՝ ոչ հաջող մրցելույթների արդյունքում հնարավոր է,որ նրան ազատեն պաշտոնից:
Աշոտ ՄՆացականյան