Հայ շախմատիստները` Աերոֆլոտ-օփենում
СпортՀայ շախմատիստները շարունակում են ելույթները Աերոֆլոտ-օփենում:
A խմբում հանդես եկող Տիգրան Պետրոսյանը և Հովհաննես Գաբուզյանը հաղթանակ են տոնել: B խմբում Տիգրան Քոթանջյանը, Վահե Բաղդասարյանը, Դավիթ Պետրոսյանը ոչ ոքի են խաղացել, Էլինա Դանիելյանը պարտվել է: C խմբում Աշոտ Փարվանյանը և Արթուր Ղարագյոզյանը հաղթել են:
4-րդ տուրից հետո Տիգրան Լ. Պետրոսյանը և Հովհաննես Գաբուզյանը ունեն 2,5-ական միավոր, Տիգրան Հարությունյանը և Վահե Բաղդասարյանը վաստակել են 3-ական միավոր և երեք առաջատարներից հետ են մնում կես քայլով: C մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը 4 միավորով երկու առաջատարներից է: