Սերգեյ Մովսիսյանը` Սլովակիայի չեմպիոն
СпортՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը դարձել է Սլովակիայի չեմպիոն:
Սերգեյ Մովսիսյանը Ստարա Լուբովնա քաղաքի «Անգելուս» թիմի կազմում նվաճեց Սլովակիայի չեմպիոնի կոչում: Ապա հայ գրոսմայստերը Պարդուբիցեի «Ռապիդ» թիմի կազմում դարձավ Չեխիայի փոխչեմպիոն,- տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մովսիսյանն արդեն ապրիլի 18-ի կրկին կհամալրի շախմատի Հայաստանի հավաքականի շարքերը մասնակցելու շախմատի աշխարհի թիմային առաջնությանը, որը կկայանա Ծաղկաձորում: