Բաքվում հայ հետախույզի մասին նկարահանվող ֆիլմը հերթական հակահայկական աղմուկի պատճառ է դարձել

«Ռոսիա 1» հեռուստաալիքի պատվերով Բաքվում նկարահանվում է հայ լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանի մասին «Լանդ-լիզ» վերնագրով ֆիլմ, ով հայտնի է որպես «Թեհրան 43» հանրահայտ ֆիլմում խորհրդային հետախուզության` 1943 թվականին գերմանական լրտեսների դեմ դիմակայության մեջ սխրագործության գլխավոր հերոսի նախատիպ:  Ֆիլմը «Ռոսիա 1» հեռուստաալիքով նախատեսվում է ցուցադրել օգոստոսի վերջին:

Հետխորհրդային տարիներին հայտնի էր դարձել, որ 1943 թվականին Թեհրանում ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի առաջնորդների վրա կատարված մահափորձը կանխելու գործում գլխավոր դերակատարություն է ունեցել Իրանում «Ամիր» կեղծանունով գործող խորհրդային հետախույզ Գեւորգ Վարդանյանը:

Ֆիլմը նկարահանող ռուսաստանյան ընկերության գործադիր պրոդյուսեր ՄիխայիլՇեստակովը հայտարարել է, որ ֆիլմի նկարահանման համար Ադրբեջանն ու Բաքուն ընտրվել են Իրանի հետ ուժեղ «նույնականության» պատճառով, եւ որ նոր ֆիլմի նկարահանման առիթն այն է, որ «Թեհրան 43» ֆիլմի պատմության գլխավոր հերոս Գեւորդ Վարդանյանը թոշակի անցնելուց հետո լրագրողներին խոստովանել էր, որ ֆիլմին ծանոթացել է դրա նկարահանումից հետո, եւ ափսոսանք հայտնել, որ ֆիլմում Թեհրանն այնքան էլ արժանահավատ չի երեւում եւ չափից ավելի «խղճուկ» է:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հայ լեգենդար հետախույզի մասին ֆիլմի նկարահանումը Բաքվում Ադրբեջանում հերթական հակահայկական սպանդալի պատճառ է դարձել:

Ադրբեջանի իշխանամետ haqqin.az կայքն անմիջապես բողոք է ներկայացրել այդ երկրի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությանը` Բաքվում հայ հետախույզի մասին ֆիլմի նկարահանման թույլատրության հարցով:

Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունն անմիջապես պատասխանել է, թե նախարարությունն, իբր, Ադրբեջանի տարածքում «Լենդ-լիզ» ֆիլմի նկարահանման թույլատրություն չի տվել, եւ որ «տվյալ դեպքում իրենց ոչ ոք չի դիմել»:

Միխայիլ Շեստակովը haqqin.az-ի թղթակցին ասել է, որ ֆիլմում իրենց, իբր,  հաջողվել է շրջանցել «հայկական թեման»:

«Նախնական սցենարով ծրագրվում էր, որ ֆիլմում պետք է ներկա գտնվենԹեհրանում հայկական սփյուռքի ներկայացուցիչները, եւ ցուցադրվի հայկականգերեզմանոցը, բայց հետո մենք հրաժարվել ենք դրանից: Իսկ ինչ վերաբերվում էգլխավոր հերոսին, ապա նա ազգությամբ ռուս խորհրդային հետախ ույզ Իվանն է», -ասել է Շեստակովը:

Հետաքրքիր է, որ ադրբեջանցի թղթակցի այն հարցին՝ ի՞նչ տարբերություն, թե ազգությամբ ով է «Լենդ-լիզ» ֆիլմի հերոսը, եթե «Թեհրան 43» ֆիլմից հետո հայտնի է դարձել, որ նրա նախատիպը Գեւորգ Վարդանյանն է, Շեստակովն ասել է. «Ես «Թեհրան 43»-ը չեմ դիտել»:

Ռուսաստանյան նկարահանող խմբի Բաքու այցի կազմակերպիչ հեռուստալրագրող Շաքիր Էմինբեյլին հուլիսի 13-ին հարցաքննության է կանչվել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն:

«Թեհրան 43» ֆիլմի շնորհիվ, որը խորհրդային եւ ֆրանսիական կինոյի փայլուն դերասաններ Իգոր Կոստոլեւսկիի, Արմեն Ջիգարխանյանի, Նատալյա Բելոխվոստիկովայի եւ Ալեն Դելոնի մասնակցությամբ համատեղ նկարահանվել էր «Մոսֆիլմ», Mediterranee Cinema, Pro Dis Film ստուդիաների կողմից, միջին եւ մեծ տարիքի հանդիսատեսին լավ հայտնի է Երրորդ ռեյխի ամենագաղտնի պլանը ձախողած` գերմանացի լրտեսների հետ դիմակայության մեջ խորհրդային հետախուզության սխրագործության մասին պատմություն:  Գերմանացի լրտեսները Հիտլերի անմիջական հրամանով պետք է մի հարվածով ազատվեին միլիո նավոր մարդկանց ճակատագիրն ու աշխարհի ապագան լուծելու համար Թեհրան ժամանած հակահիտլերյան կոալիցիայի առաջնորդ Ստալինից, Ռուզվելտից եւ Չերչիլից:

Բռնցքամարտիկը մարտի ընթացքում ստացած վնասվածքների հետևանքով մահացել է (տեսանյութ) Վայոց Ձորի մարզում КамАЗ-ը գլխիվայր շրջվել է. 3 վիրավորներից մեկը 6-ամյա տղա է Վալերիյ Օսիպյանն անակնկալ այց է կատարել ոստիկանության Սևանի բաժին (տեսանյութ) Քաղաքացին տպարանում 10 հազար դրամանոց թղթադրամներ է պատվիրել և իրացրել. ԱԱԾ (տեսանյութ) Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետին. նա համակարգում է 23 տարի (տեսանյութ) Մենք համախմբվում ենք, երբ մեր երկրին վտանգ է սպառնում․ Մարինա Խաչատրյանը «ոչ» է ասում Ստամբուլյան կոնվենցիային (տեսանյութ) Բացառիկ փաստեր Պարազյանների մասին. Նորիկ Դավթյանը պատրաստ է նոր տվյալներ ներկայացնել իրավապահներին (տեսանյութ) ՔԿ-ում կադրային ջարդ չկա «Չելսի»-ն հաղթեց «Բարսելոնա»-ին (տեսանյութ) Բագրատաշենի մաքսային անցակետում մեծ կուտակումներ են «Յուվենտուս»-ը ցանկանում է ձեռք բերել Նեյմարին Հայաստանի պետական հետքրքրությունների ֆոնդը հայտարարում է Դոմինիկ Դե Վիլեպինին տնօրենների խորհրդի անդամ նշանակելու մասին Betcostruct-ը Ամստերդամում գործարկեց ձայնի միջոցով կառավարվող Hoory խաղային օգնական-ֆունկցիան Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Ֆերմեր Տիգրան Եղոյանի բարձրացրած հարցերին անդրադարձել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը Որոնք են Սևանի գունային փոփոխությունների պատճառները. ներկայացնում է նախկին փոխնախարարը Ավտոմեքենաների մաքսազերծումը կիրականացվի ամեն օր՝ առանց հանգստյան օրերի Հրայր Թովմասյանի անցյալը «փորփրելու» հրահանգը ուղղակիորեն կապված է եղել նրա՝ վարչապետին չենթարկվելու հետ. Հայկ Ալումյան Արմեն Սարգսյանը շուրջ 2 տասնյակ օրենքներ է ստորագրել Աղբի «ֆլեշմոբները» ցույց տվեցին, որ մենք քաղաքացիական հասարակություն չունենք
website by Sargssyan