«Եղեռն եղեռնից հետո» գիրքը Թուրքիայում մշակութային եղեռնի զոհ դարձած հուշարձանների մասին է

Նորընծա «Եղեռն եղեռնից հետո» գիրքը կարող է դառնալ մի զենք, որով հնարավոր կլինի պայքարել Թուրքիայում հայկական մշակութային հուշարձանների ցեղասպանության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 16-ին գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց  Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

«Մեր ստեղծած աշխատությունը նպատակաուղղված է իրազեկելու հայերին և աշխարհի մարդկանց մեր պատմական հայրենիքում մեր իսկ հուշարձանների հանդեպ եղեռնագործության մասին: Այս ձևով մենք պատռում ենք կամ գոնե պետք է ձգտենք պատռել թուրքերի դիմակը՝ բարձրաձայնելով կատարված ոճրագործությունների մասին», - ասաց Սամվել Կարապետյանը

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավարը տեղեկացրեց, որ ծավալուն հատորի ստեղծման մեջ մեծ ներդրում են ունեցել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, մշակույթի նախարարությունը, «Մոնարխ» ընկերությունը  և Հայաստան հիմնադրամը:

«Նախկինում կարծում էի, որ կհրատարակվի փոքր աշխատություն, սակայն մեզ հաջողվեց տպագրել մեծածավալ եռալեզու աշխատություն 2000 օրինակ տպաքանակով, որի մի փոքր մասը կհանվի վաճառքի: Իսկ ծավալուն գրքի թվային օրինակները հասանելի են Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում», -ասաց Սամվել Կարապետյանը:

Գրքում ներառված հուշարձաններից 32-ը տեղ են գտել շարժական ցուցահանդեսում: «Հոգու պարտք» ՀԿ-ի  հետ համագործակցության շնորհիվ և ՀՀ նախագահի դրամաշնորհային մրցույթի միջոցով տպագրվել է նաև հակիրճ գրքույկ:

«Ցուցահանդեսի գրքույկում և ավելի մեծ ծավալով բուն գրքում կան ոչ միայն ոչնչացված, այլ նաև խեղված հուշարձաններ: Օրինակ, Անի քաղաքի զինանշանի նախնական տեսքում առկա է խաչը, իսկ թուրքերը «վերականգման» ընթացքում այն ոչ միայն վերցրել են ուղղանկյուն շրջանակի մեջ, որը բացակայում էր, այլ նաև վերացրել են խաչը: Գոյություն ունեն այդ զինանշանի լուսանկարները՝ արված մինչև 1920 թ.: Այսինքն, գրագետ վերականգնում կատարելու ցանկության դեպքում կարելի էր այն վերականգնել», - ասաց Սամվել Կարապետյանը:

Հուշարձանագետը նշեց, որ մեծ հատորում մշակութային ցեղասպանության խնդրին առնչվող նյութերի շարքում կա Տիգրան Հոնենցի  եկեղեցին, որի գմբեթը վերականգնվել է թերի: Նրա հավաստիացմամբ՝ ակնհայտ է, որ գմբեթը հնարավոր էր վերականգնել ամբողջությամբ, սակայն այդ դեպքում ի հայտ կգար խաչի տեղադրման հարցը, ինչը թուրքական կողմի համար ցանկալի չէ:

Ինչպես տեղեկացրեց  «Հոգու պարտք» ՀԿ ներկայացուցիչ Շողինե Հովհաննիսյանը, համագործակցության արդյունքում 32 ցուցանմուշից կազմված ցուցահանդեսի բացումը Երևանում տեղի կունենա հուլիսի 17-ին Ճարտարապետների միության սրահում: Ցուցահանդեսում ներկայացված են Արևմտյան Հայաստանի մշակութային եղեռնի ենթարկված  հուշարձանները: Դրանից առաջ ցուցահանդեսը ներկայացվել է Ստեփանակերտում, Իջևանում և Վանաձորում: Երևանից հետո ցուցահանդեսը կուղևորվի դեպի Բրյուսել:

Բռնցքամարտիկը մարտի ընթացքում ստացած վնասվածքների հետևանքով մահացել է (տեսանյութ) Վայոց Ձորի մարզում КамАЗ-ը գլխիվայր շրջվել է. 3 վիրավորներից մեկը 6-ամյա տղա է Վալերիյ Օսիպյանն անակնկալ այց է կատարել ոստիկանության Սևանի բաժին (տեսանյութ) Քաղաքացին տպարանում 10 հազար դրամանոց թղթադրամներ է պատվիրել և իրացրել. ԱԱԾ (տեսանյութ) Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետին. նա համակարգում է 23 տարի (տեսանյութ) Մենք համախմբվում ենք, երբ մեր երկրին վտանգ է սպառնում․ Մարինա Խաչատրյանը «ոչ» է ասում Ստամբուլյան կոնվենցիային (տեսանյութ) Բացառիկ փաստեր Պարազյանների մասին. Նորիկ Դավթյանը պատրաստ է նոր տվյալներ ներկայացնել իրավապահներին (տեսանյութ) ՔԿ-ում կադրային ջարդ չկա «Չելսի»-ն հաղթեց «Բարսելոնա»-ին (տեսանյութ) Բագրատաշենի մաքսային անցակետում մեծ կուտակումներ են «Յուվենտուս»-ը ցանկանում է ձեռք բերել Նեյմարին Հայաստանի պետական հետքրքրությունների ֆոնդը հայտարարում է Դոմինիկ Դե Վիլեպինին տնօրենների խորհրդի անդամ նշանակելու մասին Betcostruct-ը Ամստերդամում գործարկեց ձայնի միջոցով կառավարվող Hoory խաղային օգնական-ֆունկցիան Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով Ֆերմեր Տիգրան Եղոյանի բարձրացրած հարցերին անդրադարձել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը Որոնք են Սևանի գունային փոփոխությունների պատճառները. ներկայացնում է նախկին փոխնախարարը Ավտոմեքենաների մաքսազերծումը կիրականացվի ամեն օր՝ առանց հանգստյան օրերի Հրայր Թովմասյանի անցյալը «փորփրելու» հրահանգը ուղղակիորեն կապված է եղել նրա՝ վարչապետին չենթարկվելու հետ. Հայկ Ալումյան Արմեն Սարգսյանը շուրջ 2 տասնյակ օրենքներ է ստորագրել Աղբի «ֆլեշմոբները» ցույց տվեցին, որ մենք քաղաքացիական հասարակություն չունենք
website by Sargssyan