Հայաստանը մասնակցում է «Էներգաարդյունավետություն 2015» ծրագրին

«Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպությունը, Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը մասնակցում է «CLEEN-2015»` Էներգաարդյունավետություն. ոլորտի ՀԿ կոալիցիայի ստեղծում, ծրագրին: Ծրագրի նպատակն է Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի հասարակական կազմակերպուÕ �յուններին ապահովել էներգախնայողության և էներգետիկ քաղաքականության ձևավորման մասին անհրաժեշտ գիտելիքներով, բարձրացնել նրանց մասնակցությունը որոշումների կայացման և քաղաքական երկխոսության գործընթացում, ինչպես նաև մոնիտորինգների միջոցով վերահսկել կառավարության գործողությունները: Այս մասին «Արմենպրես»--ին հայտնեցին «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ից:

Հայաստանի էներգատարությունը մոտ 2,6 անգամ բարձր է Եվրամիության միջին ցուցանիշների համեմատ: Հայասատանն ունի վերականգնվող էներգիայի գրեթե բոլոր տեսակների բազում ռեսուրսներ և շենքերում էներգախնայողություն ապահովելու չօգտագործված ներուժ: Սակայն «CLEEN-2015» ծրագրի շրջանակում «Եղվարդ»  երիտասարդական-բնապահպանական ՀԿ կողմից իրականացված հարցումների տվյալներով՝ մեծամասնությունը որպես ջեռուցման միջոց է նշել գազը, 50 տնային տնտեսությունից 17-ը (Ախուրյան համայնքում)՝ փայտը: Հարցված տնային տնտեսություններից ոչ մեկը որպես միջոց չի նշել վերականգնվող էներգիան, որն արտադրվում է բնական ռեսուրսներից, ինչպիսիք են արևի լույսը, քամին, ջուրը, կենսազանգվածը և երկրաջերմային էներգիան:

Ծրագրի ղեկավար Լևոն Իգիթյանի խոսքով՝ մինչև դեկտեմբերի 31-ը նախատեսված է իրականացնել 4 սեմինար-դասընթաց: Այս փուլն ամբողջովին միտված է 4 երկրներում ՀԿ-ների միջև տարածքային համագործակցության ցանց ստեղծելուն: «Մենք կարևորում ենք ծրագրի նշանակությունը, քանի որ էլեկտրաէներգիայի, գազի և այլնի գները օր-օրի բարձրանում են, իսկ էներգաարդյունավետությունը որևէ արդյունաբերական ճյուղում պարզապես նշանակում է արտադրել նույն արտադրանքը ավելի քիչ էներգիա ծախսելով կամ արտադրել ավելի շատ արտադրանք նույն էներգիան ծախսելով: ԱրդյունքոÖ �մ` մեկ միավոր արտադրանք թողարկելու համար պահանջվող էներգիան նվազում է, ինչը հանգեցնում է դրամի խնայմանը»,- նշում է նա:

Ծրագիրն իրականացվում է Եվրամիության ֆինանսավորմամբ, «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ-ի կողմից՝ Երիտասարդական ակումբների դաշնության, Ախալցխայի «Համայնքային սոցիալական զարգացման կենտրոն» ՀԿ և «Եվրոպայի կանայք` հանուն ապագայի» (WECF) կազմակերպության աջակցությամբ:

Ծրագրի գործընկերներն են «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը, «Ախուրյան» երիտասարդական ՀԿ-ն, «Տապան» էկո-ակումբը»:

«Ատելությունը մեր մեջ է» Սերգեյ Սարկիսովի վավերագրական ֆիլմն արժանացել է Էմմի մրցանակի Գերմանիայում թռչող տաքսիներ են փորձարկվել Թրամփը մինչև սեպտեմբերի 15-ը ժամանակ է տվել ամերիկյան ընկերություններին TikTok հավելվածը գնելու համար Իսպանիայի` գահից հրաժարված թագավորը որոշել է լքել երկիրը «Մեծագույն երջանկություն է, այս մեծ աշխարհում այսպիսի տաք անկյուն ունենալը». Մարիամ Փաշինյան «Լացիոն» նոր պայմանագիր կառաջարկի Իմմոբիլին` 4,5 միլիոն եվրո աշխատավարձով Անցյալի ժխտումով` ապագան չեք կառուցի. Արմեն Աշոտյան Հուլիսյան մարտերում սպանված ադրբեջանցիներից մեկը տանկիստ էր Բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան մինչ հրետակոծությունները․ Տավուշի մարզպետ (տեսանյութ) Le Monde. «Էրդողանը վրեժ լուծեց Սևրի պայմանագրի համար» Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնացում. Եղանակը Հայաստանում Կիև-Երևան չարտերային թռիչք օգոստոսի 8-ին Ճապոնիայում նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել ընտանի կենդանիների մոտ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ Հնդկաստանում մոլագարը սպանել է տաքսու վարորդներին և նրանց մարմիններով կերակրել կոկորդիլոսներին Պարետը նոր որոշում է ընդունել մարզասրահներում և լողավազաններում անվտանգության պահպանման համար Ողբերգական դեպք Երևանում. մինչ կինը լոգարանում է եղել, ամուսինը ինքնասպանություն է գործել Ինչ չվերթներ կիրականացվեն առաջիկայում Լևոն Արոնյանը կրկին 7-րդն է Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
website by Sargssyan