Մենք, ձեզ հետ միասին, տեր ենք մեր Արցախի անկախությանը. Մանվել Գրիգորյան

Ողջունում և շնորհավորում եմ համայն հայ ժողովրդին հայրենասիրության բարձր մակարդակի եռակողմ հուշագրի ստորագրման կապակցությամբ: Ես առանց վարանելու նման որակում եմ տալիս փոխըմբռնման հուշագրին, որ ստորագրվեց պաշտպանության նախարարության, կրթության և գիտության նախարարության և Երկրապահ կամավորականների միության միջև:

Այս հուշագրով նոր որակ է հաղորդվում պատանի սերնդի հետ տարվող աշխատանքներին, նոր՝ պետական մակարդակի են հասցվում արդեն շուրջ երկու տասնամյակ ԵԿՄ համակարգում գործող և կայացած «Պատանի երկրապահ» և «Երիտասարդ երկրապահ» կառույցները:

Հուշագրի ստորագրման կապակցությամբ շնորհավորում եմ քաջ Արցախին՝ հավաստիացնելով, որ հայ ժողովուրդը, մեր նոր սերունդը ձեզ երբեք-երբեք մենակ չեն թողնի: Մենք, ձեզ հետ միասին, տեր ենք մեր Արցախի անկախությանը:

Շնորհավորում եմ մեր զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին: Սիրելի՛ ծնողներ, ձեր զավակների, ձեր ամուսինների հայրենասիրական, հայրենանվեր գործն այսօր շարունակում են երիտասարդ և պատանի երկրապահները՝ նպաստելով պետության ամրացմանն ու հզորացմանը: Գիտելիքը, հայրենասիրությունն ու ռազմարվեստը դառնում են մեր ժողովրդի համար առաջնային:

Շնորհավորում եմ հայ երիտասարդությանն ու պատանիներին: Դուք, անկախությունը ճիշտ վայելելով, հայրենասիրությունը բարձր գնահատելով, կարողանում եք արժանապատվորեն պահպանել ավագ սերնդի երկրապահների, հայ ժողովրդի ձեռքբերումները: Ես վստահ եմ, որ նոր սերունդը տեր է մեր մեծագույն արժեքին՝ Անկախությանը: Շնորհավորանքներս մեր եռասերունդ երկրապահական ընտանիքին:

Հուշագրի ստորագրման կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ պաշտպանության նախարարին, մեր բանակին, սահմանին կանգնած զինվորին, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին: Շնորհավորում եմ կրթության և գիտության նախարարին և կրթության ոլորտի բոլոր աշխատողներին՝ ուսուցիչներին, դասախոսներին:

Շնորհավորում եմ նաև նրանց, ովքեր մեզ դեռ չեն հասկանում՝ հետո են հասկանալու և այսօր չափից ավելի են քննադատում մեզ: Վստահ եմ՝ կգա օրն ու դուք էլ կհասկանաք, թե մենք ինչ էինք ուզում, ինչ էինք անում, և ձեր զավակներն էլ կսկսեն պաշտպանել մեր դավանած արժեքները:

Այսպիսով՝ շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայ ժողովրդին: Վստահեք ինքներդ ձեզ, տեր եղեք անկախությանը: Հիշեք՝ վերևում Աստված է, ներքևում՝ մեր ծնողները, թոռներն ու երեխաները, իսկ առջևում՝ մեր պետությունը, անկախությունը, ապագան:

Մաղթում եմ մեր ժողովրդին համբերություն և միասնություն:

ԵԿՄ վարչության նախագահ,

Արցախի հերոս,

Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյան

Փաշինյանն ու Ոստիկանությունը պիտի հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ. Մարուքյան Միլան-Երևան չվերթին լուրջ խնդիրներ են առաջացել. Passenger.am Խոշոր վթար-հրդեհ Շիրակում. բախվել են Nissan X-Trail-ն ու Opel-ը. վերջինս վերածվել է մոխրակույտի. կան վիրավորներ (ֆոտո) Հայոց բանակը շարժվում է ոչ միայն համարժեք հակահարված հասցնելու, այլ նաև իրավիճակը թելադրելու սկզբունքով․ Տոնոյան Հայրենանվիրում մեզ ոչ ոք չի սովորեցրել. դա մեր նկարագիրն է, էությունը. Հովիկ Աբրահամյան Նիկոլ Փաշինյանն Արցախի Շահումյանի շրջանում ներկա է գտնվել սպաների բնակարանամուտի արարողությանը (ֆոտո) Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել 6-րդ վարչությունը բերման ենթարկեց Արթուր Դանիելյանին ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այցելել են «Եռաբլուր» Թուրքիայում 12 մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով Նարեկ Մալյանը ձերբակալվել է. Ռուբեն Մելիքյան Նիկոլ Փաշինյանը Վարդենիսում մասնակցում է Հայոց բանակի 28-ամյակին նվիրված միջոցառումներին ՍԴ դատավորը դիմել է ոստիկանություն եւ հայտնել՝ իր 8-ամյա տղային առեւանգել են Եղանակը Հայաստանում «Ռոմա»-ն նոր ֆուտբոլիստ ունի Թունավորման նախանշաններով Ճամբարակի ԲԿ է տեղափոխվել 11 քաղաքացի Ոչ մի քաղաքական հարցի չեմ պատասխանելու. Սասուն Միքայելյան Մենք ուժեղ էինք երեկ, ուժեղ ենք այսօր, էլ ավելի ուժեղ ենք լինելու վաղը. Արթուր Վանեցյան Այսօր «Մարտակերտի փրկիչ»-ը կդառնար 30 տարեկան (տեսանյութ) ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի առթիվ
Հղիության ընթացքում սեքսը վնասակար է մոր և պտղի համար. միֆեր, որոնց պետք չէ հավատալ Պլաստիկայի զոհը. Ահա, թե ինչպիսի գեղեցկուհի էր այս աղջիկը մինչ պլաստիկ վիրահատությունները. Անհավատալի է ԹԵՍՏ. Ձեր նախընտրած ծառը կբացահայտի ձեր բնավորությունը Ամուսինը լքեց այս կնոջը՝ արտաքին տեսքի պատճառով. Տեսեք, թե ինչպես նա գեղեցկացավ ու վրեժ լուծեց նախկին ամուսնուց Ճիճուները փամփուշտի պես «դուրս կթռչեն» մի գիշերում. շատ էժան ժողովրդական միջոց Ամենագեղեցիկ կանայք ծնվում են Կենդանակերպի այս 3 նշանների ներքո Հորոսկոպի 5 նշան, ում կյանքը փետրվարին կտրուկ կփոխվի Հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանի նուրբ և կանացի ֆոտոշարքը Հոգեբանական թեստ․ սրանք աշխարհի ամենաբարդ ընտրություններն են, կատարեք դրանք և բացահայտեք ձեզ Ինչպես է Վաչե Թովմասյանի ոճաբան կինը հագցրել իրենց դստերը իր 3 ամյակի խնջույքին
website by Sargssyan