Նոյեմբերի 10-ին ողբերգություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Գյումրի –Երեւան երթուղին սպասարկող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Հոռոմ-Գուսանագյուղ գյուղերի խաչմերուկում, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ հրդեհի հետեւանքով 7 մարդ տեղում մահացել է, հինգը մարմնական տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Մահացածների ինքնությունը դեռ հայտնի չէ։ Հիվանդանոց տեղափոխված վիրավորների մեջ կա 14-ամյա տղա, որի վիճակը ծանր է, մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին Գյումրու բժշկական կենտրոնից։
Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ Շիրակի մարզի փրկարարական ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատն ու ՃՈ աշխատակիցները, որոնք փորձում են հանգցնել կրակը։ Ինչից է բռնկվել հրդեհը, առայժմ պարզ չէ։