Ինչ շահ են հետապնդում «խառնակիչ» մարզական լրագրողները՝ շահարկելով առանց այդ էլ հոգեվարք ապրող հայկական բռնցքամարտի թեման
ԲլոգԳուրգեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հայստանի բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ տևական ժամանակ շարունակվող լարվածությունը կարծես թե թոթափվեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան՝ ԱԻԲԱ-ն, նամակով հրապարակել էր իր դիրքորոշումը՝ կապված ֆեդերացիայում ծագած հայտնի խնդրի հետ և հրահանգել մոտակա 3 ամիսների ընթացքում, կազմակերպել ֆեդերացիայի նախագահի նոր ընտրությունները, հակառակ պարագայում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան կհեռացվի ԱԻԲԱ-ի կազմից, իսկ դա նշանակում է, որ մեր բռնցքամարտիկները չեն կարող մասնակցել միջազգային մրցաշարերին: Սա թերևս այս պահին ամենաառաջնային խնդիրներից մեկն է, որը հապշտապ լուծում է պահանջում և որի հետ է կապվում նաև հայկական բռնցքամարտի ապագան: Եվ փոխանակ, սպորտային լրագրողներն ու սպորտային լուրեր հրապարակող կայքերը, շեշտը դնեն այս հանգամանքի վրա, շարունակաբար փորձում են խառնակչություն հրահրել, միևնույն ժամանակ ցանկանալով հաճոյանալ ՀԲՖ նեկայիս նախագահ Արթուր Գևորգյանին, ում անվան հետ էլ կապված են մարզաձևում առկա բոլոր խնդիրները: Մասնավորապես 1in.am կայքի սպորտային բաժինը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, թե ՀԱՕԿ-ն ու ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, համարժեք վերաբերմունք չեն ցուցաբերել Եվրոպայի առաջնությունից վերադարձած բռնցքամարտիկների նկատմամբ: Նախ, բացարձակ դիլետանտություն է նման հորիզոններ անցկացնելը, հատկապես երբ խոսքը վերաբերվում է Ծառուկյանին, ով տարիներ շարունակ հայկական սպորտի հովանավորն ու աջակիցն է եղել և ստեղծել է բոլոր նպաստավոր պայմաննեը, որպեսզի միջազգային արենաներում, մեր մարզիկները ներկայանան ինչպես որ հարկն է, էլ չխոսենք մարզիկներին ու մարզիչներին պարգևատրելու Ծառուկյանի առատաձեռնության մասին, որը յուրօրինակ խթան է: Այսքանից հետո, փոխանակ կայքի մարզական լրագրողը խոհեմություն դրսևորեր և ստեղծված իրավիճակը ճիշտ և օբյեկտիվ ներկայացներ, հերթական անգամ կողմնակալ մոտեցում ցուցաբերելով, կրկին թացը խառնել են չորին: Հասկացեք վերջապես, քանի դեռ ՀԲՖ նախագահի նոր ընտրություններ չեն կազմակերպվել, հայկական բռնցքամարտի ապագան մշուշոտ է մնալու և այստեղ բացարձակ տեղին չէ նման կարգի էժան շահարկումները: Եթե մտահոգ եք բռնցքամարտի ապագայով, լավ կանեք հետամուտ լինեք, որպեսզի գործող ֆեդերացիայի նախագահը հետևի ԱԻԲԱ-ի պահանջին և ըստ այդմն էլ կազմակերպվեն նոր ընտրություններ, որի ժամանակ լեգետիմ նախագահ կընտրվի և այդ պարագայում միայն, նոր կարելի կլինի խոսել հաջողություններից:
Հորդորում եմ բոլոր մարզական իրադարձություններ լուսաբանող լրատվականներին կրակի վրա յուղ չլցնել և ավելորդ լարվածություն չհրահրել, կոնին կրկնում եմ, հայկական բռնցքամարտի ապագան է, որն իմիջայլոց շատերն առանց գործող նախագահի են տեսնում:
Հորդորում եմ բոլոր մարզական իրադարձություններ լուսաբանող լրատվականներին կրակի վրա յուղ չլցնել և ավելորդ լարվածություն չհրահրել, կոնին կրկնում եմ, հայկական բռնցքամարտի ապագան է, որն իմիջայլոց շատերն առանց գործող նախագահի են տեսնում: