Լրատվադաշտի մի ստվար հատված, ի դեմս «ժամանակ» օրաթերթի, սրընթաց տեմպերով անկում է գրանցում
ԲլոգՑավում եմ, որ հայկական լրատվադաշտի մի ստվար հատված, ի դեմս «ժամանակ» օրաթերթի, այս աստիճան սրընթաց տեմպերով անկում է գրանցում: Բացահայտ ուղղորդվածությունն ու ոմանց նեղ անձնական շահին ծառայելու հակումներն ու դրանցից բխողո նյութական շահը, ներքոնշյալ լրատվականներին վեր է ածել քաղաքական շահարկումների և դրանք բավարարելու համար ծառայող գործիքի: Հանդուրժել նմանօրինակ լրատվականներին կնշանակի հանդուրժել ժողովրդավարության և ազատ ու անաչառ մամուլի գաղափարները ոտնահարող և անտեսող մի զանգվածի, ովքեր անթաքույց կերպով խեղում են ընթարցողի գիտակցությունը: Ինչու եմ հատուկ նշում «ժամանակ» օրաթերթը, որովհետև նանց mոտ այդ սրացումններ առավել ակնհայտ են: Մասնավորապես այսօր ևս մեկ նյութ էր հրապարակվել թերթով կապված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, որը ոչ միայն իրականությանը չէր նհամապատասխանում և զուտ սուբյեկտիվ տեսակետից էր դիտարկված, դեռ մի բան էլ, երկու նախադասությունից բաղկացած նյութում կար միմյանց հակասող մտքեր: Ինչևէ ելքը մեկն է, կամ սթափվում են ու զբաղվում են նորմալ, էթիկային համապատասխան լրատվությամբ, կամ ռեգրեսը նրանց կհասցնի ինքնաոչնչացման: Ընտրեք...