Ապրիլի 7-ն՝ առանց պարգևավճարի. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, նախարարություններում և պետական այլ գերատեսչություններում աշխատողները բավականին տխրել են. մտահոգություններ կան, որ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ պատգևատրումներ չեն լինելու: Բանն այն է, որ նախկինում, որպես կանոն, ապրիլի 7-ի կապակցությամբ պարգևավճարներ էին լինում, ընդ որում՝ ոչ միայն կանանց: Իսկ հիմա իշխանությունները, հատկապես Ամանորին տրված խոշոր պարգևավճարների առաջացրած հանրային աղմուկից հետո, չեն պատրասվում նորից ընկնել հանրության «կատոկի» տակ: Պետական աշխատողները տեղեկություններ ունեն, որ գերատեսչությունների ղեկավարների մեծ մասն ուղղակի այս անգամ խուսափելու է պարգևավճարներ տալ, բացառությամբ գուցե նրանց, որոնք եռամսյակային պարգևատրում մարտին չեն տվել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում