«Շիրխանյանը փորձում է հաճոյանալ նոր իշխանություններին, և արդեն ուղղակի մոդայիկ է դարձել Քոչարյանին հայհոյելը». Իշխանյան
БлогԵս համոզված եմ, որ այդ բովանդակությունը, եթե չասենք 100 տոկոսով, 99 տոկոսով ուղղակի սուտ է: Ես հայտարարում եմ դրա մասին: Ահա այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նա այդպես է արձագանքել Վահան Շիրխանյանի հայտնի նամակին: Ըստ էության, Իշխանյանը ամփոփել է շրջանառված տեսակետների մի զգալի մասը: Պնդումն, անշուշտ, կտրական է, սակայն փաստ է, որ Շիրխանյանի նամակն այն արձագանքը չստացավ, որը ակնկալում էր նա (ենթադրաբար՝ ոչ միայն նա): Բանն այն է, որ մեծամասնությունը լուրջ չվերաբերվեց Շիրխանյանի նամակին առաջին հերթին այն պատճառով, որ նա վկայակոչում էր միայն Վազգեն Սարգսյանին, ով, ցավոք, այսօր կենդանի չէ: Երկրորդ պատճառը մեծամտությւոնն է, սեփական ես-ի գերագնահատումը և վերջապես փողոցային ոճը:
«Այդ ոճը, մեղմ ասած՝ կիսահայհոյական ոճը ես չեմ կարողանում կարդալ: Բայց ինչ կարդացի, շատ տհաճ տպավորություն թողեց ինձ վրա, բովանդակային տեսակետից՝ նույնպես: Հետաքրքիր է, որ նախ՝ անկախ այն բանից, որ ես որևէ մեկին պաշտպանելու հավակնություն այսօր չունեմ, բայց ես չեմ պատկերացնում, որ Վահան Շիրխանյանն այն ժամանակ այդպես հերոսաբար խոսած լինի Ռոբերտ Քոչարյանի հետ: Եվ նա, լինելով դեռևս քրեական հետապնդման տակ, այսօրվա թրենդի մեջ՝ փորձում է հաճոյանալ նոր իշխանություններին, և արդեն ուղղակի մոդայիկ է դարձել Քոչարյանին հայհոյելը: Շատ մեծ տհաճություն զգացի: Եվ ամենակարևոր հարցերից մեկը գիտե՞ք որն է, նույնիսկ կարևոր չէ՝ ինչ են ասում, կարևոր է՝ ով է ասում: Արդյո՞ք այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Վահան Շիրխանյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Մուշեղ Սաղաթելյանը և այլոք, իրավունք ունեն ընդհանրապես խոսել արդարության մասին և ինչ-որ մեկին քննադատեն, երբ Հայաստանի ամբողջ քաղաքական, ընտրական համակարգի և տարբեր տիպի անօրինականությունների, հանցագործությունների հիմնադիրներն են նաև իրենք եղել»,-factor.am-ի հետ զրույցում ասել է Վահան Իշխանյանը:
Վերջինս անդրադարձելէ նաև Քաղաքացու օր հայտարարելու որոշմանը՝ մասնավորաբար նշելով. «Կարծում եմ, որ դա ժամանակավրեպ է: Նախ՝ Քաղաքացու օրը բավականին բարձր է հնչում, քանի որ այդ անվան տակ թաքնված են, ես համոզված եմ դրանում, այսօրվա իշխող քաղաքական ուժի հավակնությունները՝ դե ֆակտո իրենց իշխանության գալու օրը դարձնել տոն: Արդյո՞ք բոլոր հեղափոխությունները, եթե մենք թավշյա հեղափոխության մասին ենք խոսում, արել են քաղաքացիները: Իհարկե՝ ոչ: Պարտադիր չի, որ հեղափոխությունը քաղաքացիներն անեն: Երբեմն հասնում է ժողովրդի, բնակչության, այսպես ասած՝ կոկորդին, և նրանք դուրս են գալիս իշխող ուժի դեմ: Արդյո՞ք Ֆրանսիական հեղափոխությունը, Հոկտեմբերյան հեղափոխությունը քաղաքացիներն արեցին»:
Ի դեպ, այս հարցին նա անդրադարձել էր նաև իր ֆեյսբուքյան գրառման մեջ. «Քաղաքացու օր են պատրաստվում նշել, եթե հեղափոխության «սերն ու հանդուրժողականությունը» իրոք կարևոր խորհուրդ ունեն իրենց համար, չեն մտածո՞ւմ այդ խորհուրդը այնպես փայփայեն, որ քաղաքացու օրը չդառնա անեծքի օր»:
Իսկ անհանգստությունն այն է, որ , ըստ, ՎահանԻշխանյանի, «ԹավշյահեղափոխությունըՀայաստանումվերածվելէտեղեկատվականպատերազմի, ընդորում՝այդպատերազմըհրահրողըհենցՆիկոլՓաշինյանիշրջանակներնեն, մարտի 1-իգործիվերաբացումըիրավականձախողմանենթարկելով, իրավականպարկուճներըփոխարինումեն 90-ականներիՀՀՇ-ականպաշտոնյաների «նամակների» պարկուճներով, ովքերիշխանությունըձեռքներիցպլստացնելուքինախնդրութուննենլուծում՝ «մահացումեղքերի» մեջմեղադրելովերկրորդնախագահին»։