Երեք ամիսների անկումից հետո ապրիլին առաջին անգամ ապրանքների արտահանման գրեթե 10 տոկոսանոց աճ ունենք. նախարար

Երեք ամիսների անկումից հետո ապրիլին առաջին անգամ ապրանքների արտահանման գրեթե 10 տոկոսանոց աճ ունենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Ապարանում լրագրողների հետ զրույցում նշեց Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Դա վիճակագրության պետական կոմիտեի ցուցանիշն է: Մենք ունենք նաեւ մաքսային պետական ծառայության տվյալները, որոնք ավելի բարձր աճի մասին են վկայում՝ 14,5 տոկոս»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով արտահանման կառուցվքածին, նա ընդգծեց, որ բոլոր ուղղություններով գրանցվել է աճ. «Մենք ունենք արտահանման երեք ուղղություն. Եթե լեռնահանքանքային արտադրանքին է վերաբերում, արտահանվում է Չինաստան, եվրոպական շուկա եւ Ռուսաստան: Երկրորդ ուղղությունը ծխախոտի արտադրանքին է վերաբերում, որը տարեկան շուրջ 200 մլն դոլարի արտահանման ծավալ ունի: Այն արտահանվում է արաբական աշխարհ: Երրորդ հիմնական ուղղությունը ռուսաստանն է, որտեղ արտահանում ենք հիմնականում վերամշակող արդյունաբերական արտադրանքը՝ տեքստիլ, գյուղատնտեսական արտադրանք: Երեք ուղղություններով էլ աճ ենք ունեցել»,-ասաց Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ արտահանումը կշարունակի լինել մեր տնտեսական աճի հիմնական շարժիչը:

«7 տոկոս տնտեսական ակտիվություն ունենք 4 ամսում, իսկ միայն ապրիլին այն կազմել է 9,2 տոկոս: Տարվա կտրվածքով կունենանք ավելի բարձր աճ, քան դրված է բյուջեում՝ 4,5 տոկոս»,-ասաց նախարարը:

 

Արտակարգ եղանակային երեւույթները կարող են հանգեցնել տնտեսական անկման, «ինչպիսին մենք երբեք նախկինում չենք տեսել» Ոստիկանները բերման ենթարկվածի խուզարկությամբ լիրիկայի 100 դեղահաբ են հայտնաբերել Խոշոր վթար Արարատի մարզում. Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում (ֆոտո) ՀՀ նախագահի որոշմամբ 3 զինծառայող Մարտական ծառայության մեդալով են պարգեւատրվել Կոտայքի ոստիկանները մի քանի տասնյակ բնակարանային գողություններ են բացահայտել․ խումբը հայտնաբերվել է Փետրվարի 10-ից 16-ը հայտնաբերվել է ոչ սթափ 102 վարորդ Մեծամորի տներից մեկում 64-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մնալ բանակում մահվան դեպքերը շահարկելու փորձերից 28-ամյա աղջկա ծրարում թմրամիջոց է հայտնաբերվել․ նա կալանավորված է․ ոստիկանության բացահայտումը «Մեր առաջին լուսանկարը»․ Գոհար Ավետիսյանն իր երեխայի առաջին լուսանկարն է հրապարակել Վրաերթի ենթարկված տղամարդկանցից մեկը մահացել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Արցախում 70-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել իր առանձնատանը 4-րդ զորամիավորման զորամասերի հրամանատարների հետ անցկացվել են ցուցադրական մարտավարաշարային պարապմունքներ Շուշիում` Կանաչ ժամ եկեղեցու հարակից տարածքում այծյամ է հայտնաբերվել (ֆոտո) Անցած շաբաթ գրանցվել է 175 արտակարգ դեպք. թունավորումից տուժել է 31 մարդ, զոհվել է երկուսը Արարատի մարզում միմյանց են բախվել Volkswagen-ն ու 07-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր Էրդողանը կմեկնի Բաքու ՆԱՏՕ-ն ռազմական աջակցություն չի ցուցաբերի Թուրքիային նրա կողմից Իդլիբում ռազմական գործողության դեպքում. աղբյուր Հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն մեխանիկորեն. Արայիկ Հարությունյան
website by Sargssyan