Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան «Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

Մշակույթ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ

ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆ

ՍԵՐԸ

Սերը նստել էր այգու նստարանին, ճիշտ նրա դիմաց։

Սերն սկսվել էր անսպասելի, ինչպես միշտ է պատահում։

Բնական վեհերոտությունը նրան թույլ չէր տալիս մոտենալ աղջկան։

Քարացած նայում էր հրեշտակային դեմքին, կախարդական աչքերին, որոնք երբեմն-երբեմն նայում էին իրեն։ Բայց նման պահերին նա փախցնում էր հայացքը, դարձյալ բնական վեհերոտության պատճառով։ Հետո աղջիկը վեր կացավ ու քայլեց ծառուղով դեպի փողոց։

Ինքն էլ քայլեց նրա ետևից։ Անցումի մոտ մի պահ կանգ առան։ Ճանապարհը փակել էր մեքենաների անվերջ հոսանքը։ Այդ պահին ոտքից գլուխ դիտեց հրաշք աղջկան։

Ինքն էլ քայլեց նրա ետևից։ Անցումի մոտ մի պահ կանգ առան։ Ճանապարհը փակել էր մեքենաների անվերջ հոսանքը։ Այդ պահին ոտքից գլուխ դիտեց հրաշք աղջկան։

Նա էր։ Իհարկե՝ ինքն էր։ Որքան էր փնտրել նրան, հազարավորների մեջ, հազարամյակների մեջ։ Հիմա գտել էր, ու նա կհասկանա ամեն ինչ։ Նա չի կարող չհասկանալ։ Սերը... Սերն անպատասխան չի լինում։ Ու վճռեց։

- Մի րոպե Ձեզ կարելի՞ է,– շշնջաց։

- Խնդրեմ,– մեղմ ժպտաց աղջիկը։

Էլի ինչ-որ բան ասաց, որը նա չլսեց։ Միայն ձայնն էր հնչում ունկերում, ասես տասնյակ արծաթե զանգակներ էին ղողանջում։

Այո, դա նրա ձայնն էր։

Հետո, անսպասելի հարցը շանթահարեց նրան.

- Ուզո՞ւմ եք մայթն անցկացնեմ, հայրիկ։

... Ոնց էր մոռացել։ Մի՞թե պարտավոր էր հիշել անպետք մանրուքներով առլեցուն 70ամյա դատարկությանը։

Վերջին մեքենան էլ անցավ, աղջիկն էլ անցավ, իսկ բնական վեհերոտությունը թույլ չտվեց նրան անցնել մայթը

ԺԱՄԱԳՈՐԾԻ ԶՐՈՒՅՑՆԵՐԻՑ

Ժամագործի նման կանգնել ես` հարբեցող ու վայրագ, և ասում ես ինձ. «Ժամացույցդ շատ է հին, էլ հնարավոր չէ նորոգել»։

 Մեկ էլ փորձիր,– աղերսում եմ ես,– վերջին անգամ։

Խեղճանում ես դերասանին վայել վարպետությամբ։

 Գիտե՞ս, քեզ հետ ես էլ եմ ապրել ամբողջը, հիմա ծեր եմ, աչքերս վատ են տեսնում: Բայց նայիր, քեզ նման մուրացկան չեմ դարձել։ Վերցրու այդ ավերակդ ու գնա արդեն...

Եվ շրջում ես ցուցափեղկի «ժամացույց» գովազդ-ցուցանակը... և դրա հակառակ կողմում գրված է «Փակ է»։

ԵՐԱՆԻ ՀՈԳՈՎ ԱՂՔԱՏՆԵՐԻՆ

Կնոջը նայելիս նա չէր լսում բղավոցները, միայն մտածում էր, թե ինչու են կանայք ավելի հեշտ սպանում, քան տղամարդիկ...

Հետո գլխի ընկավ՝ քանի որ հենց իրենք էլ ծնում են: Գլխի ընկնելու պահը խիստ անսպասելի էր, ինքն էլ չհասկացավ, թե դա ինչծնում են: Գլխի ընկնելու պահը խիստ անսպասելի էր, ինքն էլ չհասկացավ, թե դա ինչպես պատահեց։

Եվ այս պատմությունն այսպես ավարտվեց։

Փողոցով մի հարբած մարդ անսպասելի փռշտաց ու հենց այնպես ցածրաձայն հայհոյեց։ Դեկտեմբերի 31-ին մաքուր ձյունն էր փռված հայհոյանքի տակ...

Եվ նա գնաց տուն, որ մի անհայտ տեղում էր, և այս պատմությունն էլ ավարտվեց։

ՁՅՈՒՆԵՐԻ ՀՈՎԱԶԸ

Արևը մի պահ դողաց ծառաբների արանքում ու հետ սուզվեց։ Մի վիթխարի ստվեր փակել էր արևի երեսը ու հասել երկինք։ Քիչ անց ստվերը որոշակի ձև ստացավ երկնքի մուգ ֆոնին։

Վիթխարի ծաղիկ էր, սև մշուշից ծնված, դրա թերթերը սկսվում Էին հողից։ Այդ ծաղկաթերթերը սև վիթխարի ժանիքների նման Էին։

Անտառից դուրս խոտածածկ զառիվեր լանջեր էին, ավելի վեր սառցադաշտն էր անսահման: Հենց այստեղ՝ մարգագետնի ու սառցադաշտի միջև կանգնել Էր Ջանտուգանյան պատանին՝ ոտքերը սառցադաշտի մեջ, գլուխն արևին հենած, կապույտ ձեռքով ամուր սեղմում էր մահաբույր, գիշատիչ ծաղկի ցողունը: Նա զսպեց ցնցվող ծաղիկն ու ճանապարհ տվեց։

Սառցադաշտի վրա շատերն էին բարևում ու ստվերի պես անցնում կողքից։

Ավելի վեր լեռնագագաթն էր, սև ու խավար, ժայռակերտ, կապույտ սառույցի օվկիանոսում վեր ցցված։ Լեռնագագաթին, ևս մի, քայլ դեպի վեր, գլխով սուզվեց ոսկե արևի մեջ, որ երկնքի կեսն էր բռնել ու ալեկոծվում էր։

Եթե գագաթից ցած նայեր... նայեց:

Իհարկե, ցածում, լեռան հակառակ կողմից Շխելդայի պառավ վհուկն էր։ Ձյուների վրա միայն գլուխն էր երևում։ Շխելդայի պառավը երախը բաց նայում էր իրեն՝ վերին ժանիքները խրած երկրի մեջ, մինչև երկրային անհունություն, ստորին ժանիքները երկնքի կապույտում։ Ուսերի վրայով սև լեռնագնացներ էին մագլցում...

Նա մեջքը հենեց արևի ոսկե պատին ու հասկացավ, որ ինքն արդեն ձյուների հովազ Է։

ՄԻԱՅՆԱԿ ՈՒ ՎԻԹԽԱՐԻ

Եվս տասը քայլ և գագաթին էր: Նա սառցահատը խրեց ձյան մեջ, քարակույտից դուրս քաշեց հին նամակը և դրեց գրպանը, ապա իր նամակը դրեց նույն տուփի մեջ ու տեղադրեց քարակույտի տակ: Այս երկուսն ապացույց Էին, որ գագաթը նվաճված է, մեկն այստեղի ապացույցն էր, մյուսը՝ ներքևում ապրող մարդկանց...

Նա պտտվեց տեղում ու դանդաղորեն դիտեց իրենից ցած փռված ողջ աշխարհը, որի տանիքին, ահա, կանգնած էր ինքը։

Անսահման շարքերով ձյունապատ լեռնաշղթաներ, խորունկ ձորեր, ծովատարած անտառներ ու սքանչելի կանաչ հովիտներ, գետեր արծաթափայլ ու լճեր կապույտ... Կապույտ երկինքներ ու միայնակ վիթխարի արեգակ...

Հիմա պիտի իջներ ցած, ու գիտեր, որ ամենավտանգավորը վայրէջքն է... Շատերը հենց վայրէջքին են զոհվում... Բայց նա չէր մեռնելու։

Եվ լքելով նվաճված գագաթը՝ արդեն անմահ Աստծու նման քայլեց ցած, արդեն անսահման ստորոտները նվաճելու...Եվ հենց այդպես էլ Նա մնաց լեռներում։

ՎԱՐՈՒԺԱՆ ՂԱԶԱՆՉՅԱՆ

ՎԻՅՈՆԻՆ

Օ՜, պոետներ, պոետներ՝

Անցյալ, ներկա և գալիք.

Ձեր հույզերի օվկիանում

Զուր է թվում ամեն ճիգ:

Ձեր տողերում այնքան շատ

Տառապանք կա ու թախիծ,

Որ կարդալիս՝ ակամա

Ինքդ քո մեղքն ես գալիս:

Իսկ ես Վիյոնն եմ, Վիյոնը՝

Պոետ, գող ու խաղանենգ.

Եվ հարսնացուն իմ՝ պարանը,

Ինձ շատ երկար չխանդեց:

Օ՜ պոետներ, պոետներ՝

Լրջախոհ ու նվաղուն:

Ձեր տողերում միայնակ

Թիթեռներ են բաբախում.

 

Եվ աստղերը երկնքից

Կարոտից ցած են նետվում.

Ու ծովերի հատակին

Մարգարիտներ են դառնում:

Իսկ ես Վիյոնն եմ, Վիյոնը՝

Ազնվական, շրջմոլիկ.

Ագռավները ծանր ու մեծ

Արին շքեղ հարսանիք:

Օ՜, պոետներ, բայց ինչո՞ւ

Ձեր տողերը կարդալիս

Հաճախ գինու ու հարդի

Մգլած բուրմունք է գալիս.

Եվ գեղեցիկ բառերի

Հոգնեցուցիչ շքերթում

Տառապանքն ու սերը ձեր

Խամաճիկներ են թվում:

 

 

Իսկ ես Վիյոնն եմ, Վիյոնը՝

Ազատաբաղձ, ամբարիշտ,

Ես հեգնեցի իմ մահը,

Մահը հեգնեց ինձ ընդմիշտ:

ԱՐԿԱԾ

Արքա, պոետ ու գեղուհի,

Գալիս ու անցնում են,

Ամեն հերոս իր դարն ունի,

Հետո` լռություն է.

Մի կյանք է, որ տրվում է մեզ,

Ապրիր որպես արկած.

Հավերժությունը պահի մեջ է,

Հավերժն էլ` պահ է անկասկած.

Պոետ լինես, թե տիրակալ,

Բոլորը հյուր են,

Ժամանակի անձավներում

Վարդերն անբույր են...

ԱՐՎԵՍՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿԱՆԱՆՑ

Ես տերևն էի,

Ու քամունն էի:

Ինչո՞ւ ինձ տուն տարար:

Քամին ուժեղ, բարի,

Ու ես թեթև, թեթև,

Անհոգ ճախրում էի,

Ինչպես սիրուն թիթեռ:

Ինձ պոկեցիր քամուց,

Կրծքիդ սեղմած տարար,

Տարար բույնդ տաքուկ,

Որպես մի թանկ ավար:

Ու տենչացիր, որ ես

Մոռանամ քո գրկում,

Որ ճախրել եմ հպարտ,

Որ եղել եմ վերում:

Բայց ես քամունն էի...

Ու թե կանչի նա ինձ,

Էլի թևեր առած

Ես կսուրամ երկինք:

ՕՎՍԱՆՆԱ ՍԻՐՈՒՆ

Պարզվում է՝ միայն սերը

բավարար հենարան չէ

մուտք գործելու համար

հասուն այրերի աշխարհը:

Դե՛, ուրեմն, վազի՛ր,

վազի՛ր, տղա՛.

Վազի՛ր, եթե ուզում ես հասնել:

Վազի՛ր, եթե անգամ

Ոչինչ չես ուզում:

Վազի՛ր և աշխատի՛ր

ոչինչ սրտիդ մոտ չընդունել,

որովհետև ամեն ինչ,

ամեն, ամեն ինչ կորցնելու ես...

...Եվ միայն սերն է քո գլխի վերև

ծածանվելու որպես դրոշ,

և միայն սերն է որպես դրոշ

ծածկելու քո հոգնած ու վիրավոր մարմինը

քո զավակների աչքերի մեջ:

***

Ես՝ պոետ ու հայ

Եվ խաղամոլ նաև

Որպես միակ,

Վերջին խաղագումար

Կնետեմ կյանքն իմ

Բախտի նժարին՝

Սուլելով անհոգ,

Տխուր եղանակ:

Ու թե հաղթեմ՝ ուրեմն

Կեցցե՛ պոեզիան

Ու ժողովուրդն իմ.

Իսկ թե պարտվեմ...

Դարձյալ և միշտ

Կեցցե՛ պոեզիան

Եվ ժողովուրդն իմ.

Քանզի՝

Վաղը կելնի մեկ ուրիշը

Ու կասի՝

Ես՝ պոետ ու հայ,

Եկել եմ, որ հաստատեմ՝

Հավերժի հոմանիշներն են

Պոեզիան ու Հայաստանը:

 

Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ