Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ» Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան


Եր­կա­կի ստան­դարտ­ներ, կամ՝ իմ­պե­րա­տիվ է ոչ այն­քան օրեն­քը, որ­քան իշ­խա­նու­թյան կամ­քը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիսի 20-ին դատարանների մուտքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ չի հարուցի. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԾ-ն։ «Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով»,- ասված է ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ:

Քաղաքացիները հանրապետության բոլոր դատարանների մուտքերը և ելքերը արգելափակել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով։ Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն ուղղված գործողությունների ընթացքում կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ 5 նյութ ՀՀ դատախազությունն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն։

Եթե վերանանք իրավական ձևակերպումներից, ՀՔԾ-ն փաստորեն անուղղակիորեն օրինականացրել է Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ որոշումը, և սա այն դեպքում, երբ Հայաստանի քաղաքական ընդդիմությունն ու միջազգային կազմակերպություններն, ըստ էության, դատապարտել էին դատարանների մուտքերն ագելափակելու ակցիան։ Ի դեպ, ուշագրավ է, որ երեկ կայքերից մեկին բացառիկ հարցազրույց էր տվել Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ըստ էության, հանցագործություն որակելով դատարանների մուտքերի շրջափակումը։ Ավելորդ չէ հիշեցնել, որ Դատավորների միությունն՝ իր երկու հայտարարություններով, ըստ էության, նույն տեսակետն է արտահայտել։

Իհարկե, նման դիրքորոշումը որևէ կերպ զարմանալի չէ։ Շենքեր արգելափակելն ինքնին հանցագործություն է, էլ չենք ասում այն մասին, որ տվյալ դեպքում գործ ունենք դատական իշխանության կամ արդարադատության իրականացման նկատմամբ գործադիր իշխանության բանեցրած ակնհայտ ճնշման հետ։

ՀՔԾ որոշումն, ըստ այդմ, չի կարող ունենալ որևէ բանական իրավական բացատրություն՝ անկախ հրապարակավ հնչեցված մոտիվներից։ Միակ բացատրությունն այն է, որ ծառայությունն այս դեպքում կայացրել է ոչ թե իրավական, այլ քաղաքական որոշում՝ փաստացի անվերապահ աջակցություն հայտնելով Փաշինյանին ու նրա որոշմանը։ Սա ցույց է տալիս, որ հետհեղափոխական Հայաստանում գործում է հին իներցիան, երբ դատախազության, քննչական մարմինների համար իմպերատիվ է ոչ այնքան օրենքը, որքան իշխանության ու երկրի ղեկավարի կամքը։

Սակայն ՀՔԾ որոշման քաղաքական հետևանքները շատ ավելի խորքային դրսևորում են ունենալու, քան թվում է առաջին հայացքից։

Բանն այն է, որ փողոցներ, շենքեր փակելը, պետական ինստիտուտների գործունեությունը կաթվածահար անելը դարձել է բողոքի արտահայտման հիմնական ձև հետհեղափոխական Հայաստանում։ Եթե վարչապետի նախաձեռնած ակցիան համարվում է միանգամայն օրինական, ապա, ըստ էության, խրախուսվում է հեղափոխականությունը, ընդ որում՝ իրավապահ մարմնի մակարդակով, ու պետք չէ զարմանալ, որ առաջիկայում «պաշարման» գործողությունները նոր թափ են ստանալու՝ ավելի ռադիկալ դրսևորումներով։ Ընդ որում՝ Հայաստանում տեսանելի են սոցիալական լարվածության ակնհայտ նշաններ, ինչը ենթադրում է, որ առաջիկայում երկիրը հայտնվելու է պերմանենտ ցնցումների հորձանուտում։

Մյուս կողմից՝ այս օրերին դրսևորվում է Հայաստանի իշխանության կողմից երկակի ստանդարտների կիրառման պրակտիկան։ ՀՔԾ-ն, ըստ էության, օրինականացնում է դատարանների մուտքերի շրջափակման ակցիան, սակայն ոստիկանները, որոնք մի քանի օր առաջ լուռ հետևում էին դատարանների շենքերի պաշարմանը, այս օրերին մեծաքանակ ուժերով Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակն «ատամներով» պաշտպանում են մի քանի տասնյակ ակտիվիստների «շրջափակումից»։

Բնականաբար, անթույլատրելի եմ համարում որևէ շենքի պաշարում, սակայն տրամաբանությունից դուրս է, երբ օտարերկրյա մասնավոր հիմնադրամը համարվում է անձեռնմխելի՝ իշխանության ճյուղ համարվող դատարանների «օկուպացիայի» արդարացման համատեքստում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան