Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ» Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան


Ինչ­պե՞ս վե­րաց­նել Երև­ա­նի ու Ստե­փա­նա­կեր­տի հա­կադ­րու­թյու­նը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հարցազրույց է տվել «Արցախպրեսին»՝ ըստ էության, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին, որում Հայաստանի վարչապետը խոսել էր Արցախի իշխանության, այսպես ասած, «դավադրական» գործունեության մասին։ «Ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնեք. հանդիպել եմ և՛ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության, և՛ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Հետաքրքրվել եմ՝ իմ ներկայացրած առաջարկների հետ կապված առարկություններ կա՞ն: Համաձա՞յն են էս տեսլականի հետ, թե՞ համաձայն չեն: Պարզվել է՝ բոլորը համաձայն են: Եվ երբ դրանից հետո էդ սեղանի շուրջ եղած մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ էս կառավարությունը հողեր է ծախում, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ գաղտնիության պայմաններում նստել, խոսել եմ՝ ոնց եմ պատկերացնում՝ ինչ քայլերով պետք ա գնանք առաջ:

Եթե էս մարդը սենյակից դուրս է գալիս ու իր օգնականին ասում՝ գնա «Ֆեյսբուքում» գրի, որ Փաշինյանը հողերը ծախում է, ինչի՞ համար է դա: Ինքը գիտի 100 տոկոսով՝ ինչ ա կատարվում»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Բակո Սահակյանն, ըստ էության, հակադարձել է Հայաստանի վարչապետին «Անընդունելի եմ համարում դավադրական պահելաձևն առհասարակ: Եթե կան կասկածներ, անվստահություն այս կամ այն երևույթի, անձի կամ պաշտոնյայի նկատմամբ, կարևոր եմ համարում այդ բոլոր հարցերի շուրջ փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկումների և ընդհանուր հայտարարի գալու անհրաժեշտությունը: Մենք ունենք մեկ հայրենիք, և բոլորիս պարտքն է անել ամեն ինչ նրա միասնականությունը պահպանելու համար»:

Հայաստանի ու Արցախի իշխանությունների հարաբերությունները հայտնվել են ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ, ու այդ փաստը հերքել այլևս հնարավոր չէ։ Հակասություններ միշտ են եղել, սակայն դրանք ունեցել են մարտավարական բնույթ ու երբեք չեն հրապարակայնացվել՝ հանգուցալուծվելով, այսպես ասած, աշխատանքային կարգով։ Հիմա այնպիսի տպավորություն է, որ հայկական երկու պետությունների ղեկավարները միմյանց հետ «փոխհրաձգության» մեջ են՝ հաղորդակցության միջոց ընտրելով ԶԼՄ-ներին։

Սա խիստ վտանգավոր, անընդունելի մի իրավիճակ է, որի շահառուն բացառապես Ադրբեջանն է։

Երկուստեք հետևություններ անելու անհրաժեշտություն կա, նման հակասությունները մեծ «շռայլություն» են չավարտված պատերազմի, ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության ու հռետորաբանության համատեքստում։

Բակո Սահակյանի հետ, անշուշտ, մի հարցում անվերապահ համաձայն եմ՝ «դավադրական» տեսություններով հնարավոր չէ բնականոն հարաբերություններ հաստատել Երևանի ու Ստեփանակերտի միջև։

Արցախն ու Հայաստանը գտնվում են միևնույն քաղաքական համակարգում, և Արցախը, բնականաբար, պետք է ադապտացվի Երևանում տեղի ունեցած փոփոխություններին։ 

Մյուս կողմից՝ անընդունելի ու դատապարտելի են հեղափոխությունն Արցախ «արտահանելու», Արցախի էլիտայի մեջ «յուրայիններ» կամ «օտարներ» փնտրելու փորձերը։ Հայաստանի իշխանությունը պետք է մշակի Արցախի հետ հարաբերությունների ներդաշնակ բանաձև՝ նրա իշխանությունը «օկուպացնելու» կամ այն «վեթթինգի» ենթարկելու փորձերի փոխարեն։ Հայաստանի իշխանությունը որևէ կերպ չպետք է դառնա Արցախի ընտրական գործընթացի ուղղակի կամ անուղղակի մասնակիցը՝ հարգելով այն ընտրությունը, որը կկատարեն ԱՀ մեր հայրենակիցները։ Ի վերջո, եթե Նիկոլ Փաշինյանի թիմը հետամուտ է, որպեսզի Արցախի խնդրի կարգավորման գործընթացում վերականգնվի Ստեփանակերտի սուբյեկտությունը, այն՝ առաջին հերթին, պետք է հարգի հենց ինքը՝ ներհայկական հարաբերություններում։

Անհրաժեշտ է նոր հարթակներ ձևավորել՝ Հայաստանի ու Արցախի իշխանությունների հարաբերությունները բնականոն հարթություն տեղափոխելու, առկա կնճիռները հաղթահարելու, ընդհանուր օրակարգ մշակելու նպատակով։ Հակասություններն ինքնին վտանգավոր չեն, երբ ստեղծված են դրանց հաղթահարման ու ավելի արդյունավետ լուծումներ գտնելու ինստիտուցիոնալ մեխանիզմներ։ Կարևորը՝ էսկալացիային վերջ տալն է ու երկխոսության հարթակ ձևավորելը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Պելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք ՉալաբյանԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»«Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Աշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան