Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում


Ինչո՞ւ քայլերթը դարձավ ոչ թե հաղթանակի, այլ պարտության խորհրդանիշ . «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եվս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրվեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար: ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Աբովյանում տեղի ունեցած ընտրություններին։

Վարչապետի հետ, իհարկե, համաձայն ենք, ու շատ լավ է, որ հետհեղափոխական Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում, մյուս կողմից՝ օրինական ընտրություններ կազմակերպելն իշխանության անմիջական պարտականությունն է, ու պետք չէ այդ պարտականությունն, այսպես ասած, թանկ լավություն ներկայացնել ժողովրդին։ Ի դեպ, Աբովյանի ընտրությունների հետ կապված` ոչ համարժեք, բարձր նշաձողեր էին սահմանել հենց Փաշինյանի թիմի անդամները՝ նրան էլ մասնակից դարձնելով նախընտրական քայլերթին։ Դեռ օրեր առաջ գրել եմ, որ անթույլատրելի է վարչապետի վարկանիշն ու հեղինակությունը նման անշնորհք ձևով մսխել տեղական ընտրություններում։

Հիմա՝ ըստ էության։

իշո՞ւմ եք՝ Աբովյանի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ինչ էին հայտարարում «Իմ քայլի» թիմի ներկայացուցիչները՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ։ Սովորական տեղական ընտրությունը նրանք վերածել էին Աբովյան հեղափոխությունն «արտահանելու» գործընթացի՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե այդ քաղաքը դուրս է երկրից ու այս ընտրություններով պետք է «ինտերվենցիայի» ենթարկվի հեղափոխության թիմի կողմից։ «Սևերի» ու «սպիտակների», հեղափոխության ու հակահեղափոխության հակադրության պրիմիտիվ քարոզչություն էր իրականացվում, որի թիրախում՝ այս դեպքում, Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն էին։ Ի դեպ, ինչքան էլ ընտրություններն օրինական էին, մի արտառոց փաստ, այնուամենայնիվ, գրանցվեց, որին ականատես չենք եղել նախորդ որևէ ընտրական գործընթացում։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն, ով այս ընտրությունների անմիջական մասնակիցը չէր, ընտրությունների օրը բազմաթիվ հարցազրույցներ տվեց՝ բացահայտ հակաքարոզչություն իրականացնելով Աբովյանի գործող քաղաքապետի ու ԲՀԿ-ի դեմ։ Ուշագրավ է, որ մարզպետը հիմնական գործող անձն էր նաև տեղամասերում՝ չկարողանալով քողարկել բացահայտ խուճապը, որը դեռ ընտրությունների օրվա կեսօրին բացահայտում էր իշխանության թիմի պարտությունը։

Այս ընտրությունները պետք է ավարտվեին երևանյան ընտրությունների սցենարով։ Համենայն դեպս, հեղափոխության տեղական թիմը հույսը դրել էր Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի վրա ու փորձում էր նույն մարտավարությամբ Աբովյանի քաղաքապետ կարգել յուրայինին։

Չստացվեց։ Քաղաքականությունը մեխանիկական համակարգ չէ ու պարտադիր չէ մեկ անգամ հաջողությամբ գործարկված տեխնոլոգիան այլ դեպքերում արգասաբեր լինի։ Նիկոլ Փաշինյանի թիմում ակնհայտորեն հաշվի չէին առել այն հանգամանքը, որ հեղափոխական էյֆորիան այլևս նահանջել է ու հաստատ վարչապետի վարկանիշն էլ այլևս այն մակարդակի վրա չէ, ինչ նախորդ տարվա հոկտեմբերին։ Պատահական չէ, որ Աբովյանում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած քայլերթն այս անգամ ոչ թե հաղթանակի, այլ՝ պարտության խորհրդանիշ դարձավ։

Անցած մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել ստեղծել կենսունակ համակարգ, արդյունավետ աշխատող թիմ, ու պետք չէր հույս դնել խորհրդարանական ընտրություններում գրանցված ցուցանիշների վրա։ Երբ ամբողջ կառավարության, իշխանության փոխարեն աշխատում է միայն Նիկոլ Փաշինյանը, անխուսափելիորեն հենց նա է դառնում բոլոր խնդիրների պատասխանատուն։

Աբովյանի ընտրությունները հենց դրա մասին էին, որովհետև հեղափոխության թիմը մեկ տարվա ընթացքում մսխել է իր քաղաքական, վարկանիշային ռեսուրսները ու, ըստ էության, չկարողացավ կոնսոլիդացնել հասարակությանը։ Փուչիկի պես պայթեց միֆը խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլի» ռեյտինգային թեկնածուների ստացած բարձր քվեների մասին։ Այդ ձայները տրվել էին Նիկոլ Փաշինյանին ու որևէ առնչություն չունեին այն մարդկանց հետ, որոնց ագրեսիվ հռետորաբանությունը, խուճապային վարքագիծն Աբովյանում մատնում էին հեղափոխության թիմի պարտությունը։ Դժվար է ավելի լավ բնութագրել իրավիճակը, քան երեկ արեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Մարզպետը իր պահվածքով փչացրեց ընտրությունները, լավ կանի հրաժարական տա»:

Ինչևէ, հեղափոխությունն ու ժողովրդավարությունն Աբովյանում, անշուշտ, հաղթեցին, բայց Փաշինյանի թիմը պարտվեց, ու այդ միտումը շարունակվելու է, քանի դեռ վարչապետը չի վերանայել իր կադրային քաղաքականությունը ու դուրս չի եկել անսխալականության բարդույթից։ Իսկ հիմա հեղափոխության թիմին պետք է խորհուրդ տալ հանգիստ նստել տեղը ու հաշտվել Աբովյանի ընտրությունների արդյունքների հետ՝ առանց «պոզուպոչ կպցնելու»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»