Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ» Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ» Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ


Քծնանք, որը քանդում է բոլորիս տունը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հասարակությունն ավելի բազմաշերտ ու հետաքրքիր է, քան՝ «սև» ու «սպիտակ» գույները։ Բոլոր ղեկավարները կարող են ունենալ շնորհավորողներ ու անիծողներ։ Սա ճշմարտություն է, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը նույնպես մարդիկ են, որոնք ունեն ծննդյան օրեր ու կարող են ստանալ շնորհավորանքներ։ Տարվա մյուս օրերին նրանց ավելի շատ օբյեկտիվորեն քննադատելու են, որովհետև «երկրի վիճակը վիճակ չէ», իսկ դա այդպես է նրանց քաղաքականության հետևանքով։

Երկրի գործող ու նախկին ղեկավարներն իրենց տարեդարձների առթիվ, որպես կանոն, ստանում են պաշտոնական շնորհավորանքներ, իսկ դրանցից անդին՝ ծննդյան օրերն անձնական տոն են, որ նշվում, արժևորվում են ընտանեկան հարազատ միջավայրում։

Իհարկե, կուսակիցները, գաղափարական ընկերներն իրենց առաջնորդներին կարող են շնորհավորել նաև սոցիալական ցանցերում, սակայն ամեն ինչ գեղեցիկ է, եթե չի ուղեկցվում քծնանքով, «վոժդիզմի», անձի պաշտամունքի ակնհայտ դրսևորումներով։ 

Սերժ Սարգսյանի կողմնակիցները նույնիսկ անցած մեկ տարում դասեր չեն քաղել ու դա ապացուցեցին նախօրեին, երբ հանրապետության երրորդ նախագահի 65-ամյա տարեդարձը վերածեցին քծնանքի ու «հավատարմության» իսկական շքահանդեսի՝ իրենց «առաքելությունն» ավարտելով Սարգսյանին նվիրված երգի տարածումով։

Տխուր է, երբ մի ամբողջ քաղաքական թիմ իր հեռանկարը կապում է բացառապես մի մարդու հետ՝ անսահման քծնելով, ֆետիշացնելով նրան։ Սա արդեն նույնիսկ ոչ թե տարեդարձի կամ մարդու արժևորում է, այլ քաղաքական ավտորիտար մշակույթի քարոզչություն, հասարակությանը ծաղրելու և հեգնելու փորձ։

Սակայն «վոժդիզմն»՝ իր տարատեսակ դրսևորումներով, քծնանքով, բնորոշ է ոչ միայն Սերժ Սարգսյանին կամ նրա թիմին։ Հեղափոխության կողմնակիցները երեկ ու նախօրեին քննադատում էին հանրապետականներին, սակայն նույն կերպ վարվում են նաև իրենք, ընդ որում՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի տարեդարձի օրերին, ու նրան համեմատում են «մեսիայի» կամ «փրկիչի» հետ։

Ավտորիտար կառավարման ավանդույթներ ունեցող երկրներում այս «մշակույթը» տարածված է, ու քաղաքական թիմերից որևէ մեկն իրեն նեղություն չի տալիս՝ հասկանալու համար, որ իրենց տունը քանդել է հենց քծնանքը։ Եթե Սերժ Սարգսյանը ժամանակին կարողանար բռնել իրեն «աստվածացնողների» ձեռքը, նրա իշխանությունն այդքան անհուսալիորեն իրականությունից չէր կտրվի, չէր դեգրադացվի ու բարոյազրկվի՝ դառնալով համընդհանուրի մերժման ու ատելության թիրախ։ 

Եթե հիմա էլ Նիկոլ Փաշինյանը չկարողանա ձերբազատվել իրեն կուրորեն ֆետիշացնողների բանակից, ապա նրա իշխանությանը նույնպես անխուսափելիորեն սպասվում է դեգրադացիայի ու քաղաքական ֆիասկոյի ճանապարհը։

Նույնը վերաբերում է անձնակենտրոն համակարգերի անհեռանկարայնությանը։

«Բարի» ու «չար» «թագավորներ» գոյություն չունեն։ Մեկ անձի վրա խարսխված իշխանությունը հեռանկար չունի, չի կարող ապահովել երկրի առաջընթացը, անշրջելի դարձնել ժողովրդավարությունը, ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել տնտեսության զարգացումը։ Անձնակենտրոն համակարգերի վախճանը կանխորոշված է՝ անկախ այն հանգամանքից, թե ով է խորհրդանշում իշխանությունը՝ «մերժված հակահեղափոխակա՞նը», թե՞ «մերժող հեղափոխականը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներինԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիայինՏավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Հայաստանը՝ ռուսական գաղութ. Փաշինյանի մնալով սա ենք ունենալու՝ լավագույն դեպքում.Սողոմոնյան Տավուշը չի՛ հանձնվելու. Սվետլանա ԱճեմյանԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Բլինկենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից 10 տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը. ինչո՞վ է աչքի ընկել նրա պաշտոնավարումը Բոլորը կարող են գնել. նոր տեխնոլոգիան արևային մարտկոցները կդարձնի ավելի հզոր և 70%-ով ավելի էժանԱրևմուտքը հրապարակեց «արևմտամետների» գինը ՀՀՄ-ն Գյումրիում գրասենյակ բացեցԱԹՍ-ների հարձակում ՌԴ Բելգորոդի մարզում․ կա տուժած Կուրիլյան կղզիներում արթնացել է Էբեկո հրաբուխըFreedom House-ը արձանագրում է Հայաստանի ձախողումները Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են վերահաս վտանգի սպառնալիքի մասին Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել. մանրամասներ Գյուղատնտեսությունն անկում է ապրել ոչ թե 0,6 տոկոսով, այլ՝ շատ ավելի. Նաիրի Սարգսյան. 1or.am Ինչպե՞ս հարվածել սեփական երկրի վարկանիշին. ԱԱԾ-ի ծառայողական քննությունը