Սևանը աչքներիս առջև մեռնում է, իսկ իշխանությունները շարունակում են լռել

Կապոտաչյա Սևանը կանաչել է: Մասնագետների դիտարկմամբ դա նշանակում է, որ այդ տարածքում էկոլոգիան խախտվել է, ջրի ջերմաստիճանը բարձրացել է, ձկան պաշարները նվազել են, որի պատճառով լճում ավելացել են ջրիմուռների քանակը: Ինչքան ջերմաստիճանը բարձրանա, այնքան Սևանը կկանաչի, սա էլ նշանակում է, որ լիճը հիվանդ է, իսկ ջուրը՝ վտանգավոր: Վերջին օրերին արձանագրված իրավիճակով պայմանավորված առողջապահության նախարարությունը դեռ հայտարարությամբ հանդես չի եկել: Եվ հասկանալի չէ, թե կարելի՞ է այս վիճակում Սևանա լճում լողալ, թե՞ ոչ: Անցյալ տարի վիճակն այս աստիճան կատաստրոֆիկ չէր, սակայն հայտարարություն տարածվեց՝ ծաղկած հատվածներում չլողալու մասին: Իսկ երբ այսօր Սևանը գրեթե ամբողջությամբ ծաղկել է և գնալով վիճակն ավելի է սրվում տպավորությունն այնպիսին է, որ այս հարցն իշխանություններին այնքան էլ չի հետաքրքրում:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն օրեր առաջ հայտարարեց, որ Սևանն այս տարի էլ կկանաչի, բայց թե ինչ պետք է անել, լիճը փրկելու համար ստույգ ոչինչ չասաց: Orer.am-ի տեղեկություններով վաղը հարցը շուրջ քննարկվելու է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, «SOS Սևան» նախաձեռնության անդամների կողմից: Նրանք պատրաստվելու են նաև հետագա քայլերը մշակել և իշխանություններին ստիպել, որպեսզի նման կերպ անտարբեր վերաբերմունք չդրսևորեն Սևանի հրատապ դարձած խնդրին:

Հետաքրքիր է նաև, որ տարիներ շարունակ բնապահպանները պայքարել են Սևանա լիճը պահպանելու համար, սակայն թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները հարցը չտեսնելու են տվել և այդ մասին աշխատել են չխոսել: Մինչդեռ այս պահի դրությամբ պետք է որ ամենավերին օղակներում անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեր ու Սևանի հարցը լուրջ քննարկման ենթարկվեր, որպեսզի Սևանա լինչը աչքներիս առջև չմեռնի:

Արմինե Գրիգորյան

Սասուն Միքայելյանը չի միացել «Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի» ստորագրահավաքին Ղարաբաղի հարցում ձեւավորվում է բոլորովին նոր ասելիք.Փաշինյանի ելույթը՝ Փարիզում ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդները չեն բանակցի նախարարի հետ Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ֆրանսահայ աշխարհիկ ու հոգեւոր կառույցների ղեկավարների հետ (ուղիղ) Պատահականության էֆեկտի զոհերը ԱԺ պատգամավորի «Ռոլեքս» ֆիրմայի ժամացույցը գտնվել է. ոստիկանության պարզաբանումը Որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել. վարչապետի ելույթը Փարիզի Խաղաղության համաժողովում Երիտասարդներն արդեն այսօր պետք է սկսեն աշխատել իրենց ապագայի վրա․ Փաշինյան Ղամիշլիում սպանված Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը վերջին հրաժեշտն են տվել Մենք 10 մլն ծառ կտնկենք, եւ դա կլինի մեր ներդրումը կլիմայի փոփոխության դեմ պայքարում. Փաշինյան Սուրեն Պապիկյանը կարևորել է ՀՀ-ի և Գերմանիայի Դաշնության քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը Բակո Սահակյանը Անջեյ Կասպշիկիի հետ քննարկել է Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակից Արմեն Սարգսյանն ընդունել է ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահին եւ Chessify ընկերության տնօրենին Ձեր հետագիծն ընդամենը Գյումրիից Երևան 120 կմ-անոց հատվածն է․ Իվետա Տոնոյանը՝ «Իմ քայլին» Փաշինյանը տիկնոջ հետ ժամանեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան Կոչ եմ անում դուրս բերել այս արհեստականորեն ստեղծված օրակարգը. Անդրանիկ Քոչարյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին Պերուն փակում է Բաքվում իր դեսպանատունը Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը կնվազի Դատարանը մերժեց դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է
website by Sargssyan