Ուրախ ու տխուր մարդը. կինոյի և թատրոնի մեծ կատակերգուն այսօր կդառնար 89 տարեկան (տեսանյութ)

Նա ապրեց ու ծիծաղեցրեց բոլորին, իսկ իր համար ժամանակ չմնաց: Միաժամանակ ուրախ և տխուր մարդը, տաղանդաշատ Ֆրունզիկը՝ նույն ինքը՝ Մհեր Մկրտչյանը, այսօր կդառնար 89 տարեկան: ԽՍՀՄ ժողովրդական արտիստը ծնվել է 1930թ. հուլիսի 4-ին Գյումրիում: Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ 

Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ:

1951-1956 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վաղարշ Վաղարշյան)։

1956 թվականին տեղափոխվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն:

1959 թվականին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրել է նկարահանվելու «01-99»կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհերը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

Բարձր մասնագիտացումը, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունը, էկրանի ճշմարիտ զգացողությունն ու շատ այլ հատկանիշներ Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինոարվեստի ինքնատիպ անունների շարքում։

Այդ ամենը հիանալի դրսևորվեցին Արսեն («Նվագախմբի տղաները»), Գասպար («Եռանկյունի»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հայրիկ («Հայրիկ»), Ամիրո («Նահապետ»), Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»), Իսայի («Խաթաբալա») դերերում։

Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին»«Այբոլիտ-66»«Միմինո»«Ալի բաբան և քառասուն ավազակները»«Ունայնություն ունայնությանց» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգևներով:

Մկրտչյանն ունեցել է երկու անուն, առաջինը՝ Մհեր. այսպես նրան դիմել են տանը, երկրորդը՝ Ֆրունզ. նրան անվանել են այդպես՝ ի պատիվ հայտնի քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Ֆրունզեի: Մի անձնագրում դերասանը ստորագրել է որպես Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում՝ որպես Մհեր Մկրտչյան:

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև՝ նրա անձնական իրերից:

 

Տեսանյութը՝ STP ARM NEWS-ի:

Թոշակառուն գերեզմանատան տարածքից ապօրինի հատել է չորս սոճի Սպանություն Պուշկինոյում․ կասկածյալը հայտնաբերվել է (տեսանյութ) Տերմինալներ վնասած ու գողություն կատարած երիտասարդը հայտնաբերվել է (տեսանյութ) Գյումրիում դանակահարել են 18-ամյա երիտասարդին Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. Armtimes.com Ուժեղացված ծառայություն Քանաքեռ-Զեյթունում. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Նաիրա Մարգարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի մասին Կոտայքի մարզն ունի ահռելի տնտեսական ներուժ. մարզպետն ամփոփել է համաժողովի արդյունքները Վթար Երևան-Իջևան ճանապարհին. 24-ամյա վարորդը մահացել է Բաղրամյան 26-ում է եղել նաև Գնդեվազի նախկին գյուղապետը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիս-արևելյան սահմանագոտի Եթե չէիք թողնելու, որ բնապահպանները խոսեն, ինչու էիք նրանց կանչել Նախկին տնօրենը 8 տարի աշխատակիցների բանկային քարտերից գումարներ է կանխիկացրել և յուրացրել. ՔԿ Բերման ենթարկվածները պնդում էին, որ ոստիկանները գործադրել են ոչ համաչափ ուժ. Անի Սամսոնյան Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողության Ստեփանավանի անտառներում ապօրինի հատվել է 1462 ծառ, մեղադրանք է առաջադրվել 16 անձի․ ՔԿ Կուսակցությունում հանդիպումն ավարտվել է, Նիկոլ Փաշինյանը կներկայացնի իր կարծիքը Սոֆթկոնստրակտ ընկերությունում հերթական տոնական երեկոն էր. երկու նոր պրոդուկտների Հուրիի և AJNA-ի ներկայացումն էր Ճիշտ կլինի, որ քննություն իրականացրած անձինք հարցաքննվեն. Հակոբ Սանասարյան
website by Sargssyan