Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ» «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ» Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»


Լեւոն Աղասյանը անձնական ռեկորդով նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր (ֆոտո)

Սպորտ

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի առաջատար, եռացատկորդ Լեւոն Աղասյանը Արտաշատում կայացած Հայաստանի առաջնության ընթացքում 17 մետր 08 սանտիմետրով անձնական ռեկորդ սահմանեց, նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր եւ միայն 6 սանտիմետրով զիջեց Տոկիո-2020-ի օլիմպիական նորմատիվին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Հուլիսի 5-ին Արտաշատում մեկնարկեց աթլետիկայի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում է 110 մարզիկ:

Հայաստանի առաջնությանը մասնակցում են Ռիո-2016 Օլիմպիական խաղերի մասնակիցներ Լեւոն Աղասյանը, Լիլիթ Հարությունյանն ու Գայանե Չիլոյանը: Ռիոյում հանդես եկած մյուս աթլետները՝ Ամալյա Շառոյանը, Դիանա Խուբեսերյանը եւ Գոռ Ներկարարյանն այլեւս չեն զբաղվում աթլետիկայով:

 

Հայաստանի առաջնությունն անցավ առանց հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի: Ֆեդերացիայի նախագահը գտնվում է Ֆրանսիայում:

Հայաստանի առաջնության գլխավոր մրցավար Տիգրան Սիմոնյանի խոսքով մասնակիցների քանակը գոհացնում է, սակայն դեռ շատ աշխատանքներն կան:

«Մասնակցում է 110 մարզիկ եւ վստահ ենք, որ այսքան մասնակիցների մեջ պետք է լինի նաեւ որակ: Սպորտի նախարարությունն ու ֆեդերացիան խստագույնս հետեւում ենք, որ մասնակից աթլետները լինեն համապատասխան որակավորում ունեցողներ: Ունենք աշխատելու տեղ, բայց ավանդական մրցաձեւերը Հայաստանում բարձր մակարդակի վրա են: Խոսքը հեռացատկի եւ եռացատկի մասին է: Մրցումային առաջին օրը փայլուն հանդես եկավ եռացատկորդ Լեւոն Աղասյանը: Նա 17 մետրից բարձր արդյունք ցույց տվեց, որը յուրաքանչյուր խոշոր մրցաշարում մրցունակ ցուցանիշ է համարվում: Մյուս մրցաձեւերում շատ անելիքներ ունենք: Բայց եթե այս մեղմ ասած, վատ պայմաններում կարողանում ենք աշխատել եւ արդյունքներ գրանցել, արժանի է միայն գովեստի խոսքերի: Շատ քիչ մասնակիցներ ունենք միջին եւ երկար տարածության վազքերում»,- ասաց Տիգրան Սիմոնյանը:

Եռացատկորդ, Հայաստանի առաջատար աթլետ Լեւոն Աղասյանը 17 մետր 08 սմ-ով նվաճեց սեպտեմբերին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր: Հայաստանի առաջնությունը վարկանիշային է: Լեւոն Աղասյանը նպատակ ուներ օլիմպիական նորմատիվ լրացնել, սակայն նրան չբավարարեց 6 սմ:

«Ցատկեցի 17.08 սմ: Հրաշալի արդյունք է, բարելավեցի իմ նախորդ ռեկորդը, բայց արդյունքիցս այնքան գոհ չեմ, որքան կարող էի: Բայց սա համաշխարհային մակարդակում բարձր ցուցանիշ է: Ուղղակի գիտեմ, որ կարող եմ ավելին, քան այսօր ցատկեցի: Երբ հասկանում ես, որ կարող ես անել ավելին, ու ինչ-որ բան չի ստացվում, մի փոքր վատ ես զգում դրանից: Ամեն դեպքում այս արդյունքն ինձ մեծ վստահություն է տալիս, որ առաջիկա մրցումներին ավելի վստահ հանդես գամ եւ կբարելավեմ ցուցանիշս:

Այդ 6 սմ-ը պայմանավորված է թափավազքիս հետ կապված խնդրով: Պատճառն այն է, Հայաստանում աթլետիկայով զբաղվելու պայմաններն այդքան էլ բարվոք չեն, կան խնդիրներ, բայց առաջիկայում կաշխատեմ թափավազքիս վրա: Նպատակս օլիմպիական վարկանիշ նվաճելն էր: Պետք է շուտ անեի, բայց ունեի վնասվածքներ, որոնք խանգարեցին: Կարծում եմ՝ առաջիկայում կլրացնեմ վարկանիշս: Հիմա մեկնում եմ Նեապոլ, որտեղ կմասնակցեմ համաշխարհային ունիվերսիադային: Պատրաստ եմ մեկնարկիս: Չեմ կարող ասել, թե որ տեղը կզբաղեցնեմ, բայց աշխատելու եմ այնպես անել, որ բարձր պահեմ իմ երկրի պատիվը:

Ուրախ եմ, որ անձնական ռեկորդ սահմանեցի: Մինչ այս լավագույն արդյունքս 16 մետր 85 սմ էր: Հայաստանի առաջնությունում միակ գոհացնող հանգամանքն այն էր, որ երկու անգամ հաղթահարեցի 17 մետրի արգելքը: Սա ինձ վստահություն է ներշնչում»,- մեկնաբանեց Լեւոն Աղասյանը:

Հայաստանի առաջնության առաջին օր․

Վազք

100 մետր` Ռազմիկ Մկրտչյան (11.18) , Գայանե Չիլոյան (12.02), 

400 մետր՝ Արմեն Հովհաննիսյան (50.8), Գայանե Չիլոյան (56.80),

800 մետր` Լիլիթ Հարությունյան (2.14.37)

1500 մետր՝ Երվանդ Մկրտչյան (3.55.76)

3000 մետր՝ Անգելինա Ավագյան (12.09.22):

400 մետր արագավազք՝ Նարեկ Ղուկազյան (55.04), Ռաիսա Սիմոնյան (1.10.56):

Հեռացատկ՝

Յանա Աբրահամյան (5.94)

Եռացատկ՝

Լեւոն Աղասյան (17.08)

Սկավառակի նետում (կանայք)

Ժաննա Շահնազարյան (50.12)

Գնդի նետում (տղամարդիկ)

Ալբերտ Մարտիրոսյան (16.53)

Նիզակի նետում (կանայք)

Մարիամ Մկրտչյան (37.20)

4 անգամ 100 մետր փոխանցումավազքում հաղթեցին՝ Աթլետիկայի օլիմպիական մարզադպրոցի տղամարդկանց (44.13) եւ կանանց (51.12) թիմերը:

Առաջնությունը կավարտվի հուլիսի 6-ին:

Լուսինե Շահբազյան 

Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ ՏավուշիցԶորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա ՍողոմոնյանԿյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ, տեխնիկական բազան. Հրայր ԿամենդատյանԴոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին Չորս գյուղերի համար քավության նոխազ են գտել Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԱԺ պատգամավորներին կոչ է անում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը