Զով եղանակը կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում. Գագիկ Սուրենյան
ԲլոգԶով եղանակը հանրապետությունում կպահպանվի նաև այս շաբաթվա ընթացքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Օդի ջերմաստիճանն առանձնապես չի բարձրանա, իսկ ամպրոպային բնույթի կարճատև անձրևները շրջանների զգալի մասում կպահպանվեն»,-գրել է Սուրենյանը։