Խնդի­րը ոչ թե ար­դա­րա­դա­տու­թյան հա­մա­կար­գի կա­յա­ցումն է, այլ գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյան տո­տալ վե­րահս­կո­ղու­թյունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե դատաիրավական բարեփոխումների շրջանակում նախարարությունն Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում։ Մասնավորապես՝ մշակվում է դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգը, դրա համատեքստում հստակեցվում Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատավորի բարեվարքությունը գնահատող մարմնի լիազորությունները, մշակվում են Դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը։

Իհարկե, այդպես էլ պարզ չի դարձել՝ խոսքը վեթթինգի մասի՞ն է, ինչին մայիսի 20-ի իր հայտնի ելույթում անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՞ այս փուլում ընդամենը նախապատրաստվում է վեթթինգի իրականացումը։ Առհասարակ՝ գործող իշխանությունը սպառիչ պատասխան չի տվել սկզբունքային մի հարցի՝ վեթթինգի իրականացման համար առանձին օրենսդրական փաթե՞թ է ընդունվելու, թե՞ գործող օրենսդրությունն է համապատասխանեցվելու վեթթինգի տրամաբանությանը։

Սա կարևոր հանգամանք է, որովհետև, ի վերջո, կարևորագույն այս գործընթացի բոլոր փուլերը, բաղադրիչները հասկանալի պետք է լինեն հասարակության համար։

Սակայն ԱՆ վերջին հաղորդագրությունը ծնում է այլ հարցեր ևս։

Բանն այն է, որ ԶԼՄ-ների հարցումներին ի պատասխան՝ պարզվել է, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներից որևէ մեկը տեղյակ չէ, որ նախարարության հետ համատեղ լծված է դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգի մշակման գործընթացին։ Սա արտառոց իրավիճակ է, երբ գործադիր իշխանության կառույցը հայտարարություն է տարածում՝ նույնիսկ դրա մասին չիրազեկելով պատգամավորներին։ Երբ արձանագրում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում պառլամենտարիզմը իջել է ամենացածր նշաձողին, մեզ անմիջապես հակադարձում են, սակայն փաստերը, ինչպես այս դեպքում, խոսում են հակառակի մասին։

Մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, նաև՝ խորհրդարանական ամբիոնից, որ վեթթինգի ու անցումային արդարադատության գործիքակազմի օրենսդրական փաթեթը նախապատրաստվելու է խորհրդարանում։ Հիմա տեսնում ենք, որ այդ հայտարարությունները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանն, ու աշխատանքները տարվում են արդարադատության նախարարությունում ու լավագույն դեպքում՝ խորհրդարանական մեծամասնությանը մատուցվելու է գործադիրի կողմից պատրաստված «սևագիր»։

Մյուս կողմից՝ վեթթինգն ու անցումային արդարադատությունն արժեզրկվելու են, եթե գործընթացը չունենա քաղաքական ու հանրային համախոհության բաղադրիչ։ Եթե վեթթինգին վերաբերող օրենսդրական փաթեթի ձևավորմանը չեն մասնակցում անգամ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները, ապա առհասարակ անիմաստ է խոսել քաղաքական համախոհության մասին։ ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչներն ընդհանրապես դուրս են մղված գործընթացից, ինչը ենթադրում է, որ դատական ռեֆորմի գործընթացն արդեն իսկ ականապատված է, ու մեծ են ռիսկերը, որ այն ծառայեցվելու է օրվա իշխանության քաղաքական օրակարգին։ Հիմա ավելի պարզ են դառնում Արտակ Զեյնալ յանից ազատվելը և Ռուստամ Բադասյանի նշանակումը: Այլ խոսքով՝ խնդիրը ոչ թե արդարադատության համակարգի կայացումն է, այլ գործադիր իշխանության տոտալ վերահսկողության սահմանումը դատական համակարգի նկատմամբ։

Նկատելի է մեկ այլ միտում ևս, որը ստվեր է նետում վեթթինգի գործընթացի, դրա արդյունավետության վրա։ Իշխանության ներկայացուցիչները վեթթինգի անհրաժեշտության մասին խոսում էին Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց հետո՝ փաստորեն իրենց նախաձեռնությունը պայմանավորելով կոնկրետ քրեական գործով, և խոսակցություններն ակնհայտորեն պասիվացան, երբ երկրորդ նախագահը կրկին կալանավորվեց։ Տեսականորեն կարող ենք ենթադրել, որ վեթթինգի աղմուկը ավելի շատ պայմանավորված է Ռոբերտ Քոչարյանի հանգամանքով, ու իշխանությունները դրա մասին նույնիսկ կարող են մոռանալ՝ իրավիճակի փոփոխությունից հետո։

Դատական ռեֆորմը որևէ կերպ չի կարելի պայմանավորել կոնկրետ քրեական գործով, հակառակ պարագայում կարժեզրկվի ռեֆորմը, իսկ կոնկրետ քրեական գործը կհայտնվի ապալեգիտիմացման թակարդում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Գերմանիայից բժիշկների հումանիտար առաքելությունը ժամանեց Հայաստան Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են երկրորդական. Իվետա Տոնոյան Համավարակի հետ կապված իրավիճակը մնում է մտահոգիչ․ Ավինյան Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է Հայաստանի հետ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավորության մասին Ադրբեջանի սադրանքները դիտարկում ենք որպես անթույլատրելի արկածախնդրություն․ Ավինյան Ալիեւը ստացավ առաջին ուժգին հարվածը. նոր աշխարհակարգը հաստատվում է Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակոծությունների վերաբերյալ առաջին զեկույցը. Թաթոյան «Արդարություն» կուսակցությունը պահանջում է դադարեցնել «կիրթ Ալիևի» հետ վերելակային դիվանագիտությունը Հայաստանը նոր դեր կստանձնի տարածաշրջանային անվտանգության հարցում Արտակարգ դրությունը արդյունավետ չէ, այն ձեռք է տալիս միայն իշխանությանը Նոր Հայաստանի անգրագիտությունը ՊՆ դեռևս չի մտել, այդ ոլորտը հնարավորինս պաշտպանված է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) ՀՀ-ում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվեց Մինչ այժմ պարբերաբար շարունակվում է հրետակոծությունը. Դավիթ Տոնոյան Ինչ է կատարվել սահմանին․ ադրբեջանական ԶԼՄ-ը տեսանյութ են տարածել Ինչպես է այսուհետ վճարվելու երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը Տոնոյանը զեկուցեց, թե ինչ է կատարվել երեկ Մովսես գյուղի դիրքի մոտ Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան. Armlur.am Տավուշի գնդակոծությունների վերաբերյալ զեկույց է ներկայացվել միջազգային կառույցներին Ադրբեջանի ՊՆ-ն 4-րդ սպանվածի անունն է հայտնել Թուրքիայի ինչին է պետք ՀԱՊԿ-ը Տավուշում․ Մարիա Զախարովայի տարօրինակ գրառումը
website by Sargssyan