Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ամփոփում է ստեղծագործական տարին

29 աուդիո և 28 վիդեո ձայնագրություն, փառատոններ, նախագծեր, մոտ 53 հազար հանդիսատես Հայաստանում և արտերկրում, 1300-ից ավելի լուսաբանում հայկական և միջազգային մամուլում, հյուրախաղեր, համերգներ, անթիվ բիսեր ու անսահման ծափահարություններ, ծափահարություններ, ծափահարություններ ….

Սա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անցած մեկ տարվա գործունեության ոչ ամբողջական ցանկն է, որը հաճելիորեն կարող է զարմացնել անգամ աշխարհահռչակ ամենահեղինակավոր նվագախմբերի գործունեության վիճակագիրներին:

Նվագախմբի հագեցած օրակարգի մի մասն են կազմել նաև մանկապատանեկան «Դաս Ա» նախագծի շրջանակներում իրականացված հանդիպումները, որոնց ժամանակ ավագ դպրոցի 14 հազար աշակերտ հնարավորություն է ունեցել մոտիկից ծանոթանալու ու զգալու դասական մաքրամաքուր համարվող երաժշտարվեստի մոգական ձգողականությունը, շփվել հայտնի երաժիշտների հետ և ներկա գտնվել դասական համերգների:

Նշենք նաև, որ նախագծի արդյունքներն այնքան ոգևորիչ են եղել, որ որոշվել է այն շարունակել նաև հաջորդ տարիներին: Ի դեպ, ծրագիրը ոգևորել է նաև բրիտանացիներին, որոնք ևս ցանկություն են հայտնել իրենց երկրում իրականացնել այս նախագիծը:

«Միանշանակ կարող եմ ասել, որ «Դաս Ա» նախագիծը շարունակվելու է: Այն իրականացվելու է նաև մարզերում: Կարծում եմ, մենք կգնանք մարզեր, քանի որ հարազատ միջավայրում երեխաները սովորաբար ավելի լավ են ընկալում երաժշտությունը: Միանշանակ է, որ դասական երաժշտությունը կարող է փոխել մարդկանց մտածելակերպը, ինչին մենք ականատես ենք լինում շփվելով երեխաների հետ: Մշակում ենք նաև նախագիծ, որպեսզի առաջին դասարանցիները ևս կարողանան ինտեգրվել մեր ծրագրերին»,- ասաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

Մաեստրոն նշեց նաև, որ իրականում դասական երաժշտությունն ավելի հետաքրքիր է, քան պատկերացումներն են դասական երաժշտության մասին: Այս եզրահանգմանը նա եկել է երեխաների հետ շփվելու ընթացքում: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի առաջիկա ծրագրերում կան նաև երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումները, ինչը ևս բավական համարձակ նախագիծ կարելի է համարել:

«Պետք է հաղթահարենք նաև այն շեմը, որ կատարենք նաև ժամանակակից կոմպոզիտորների գործերը: Իմ պատկերացմամբ մենք իրականացնելու ենք նաև մի ինքնատիպ փառատոն, որի շրջանակներում Հայասատան կհրավիրվեն աշխարհահռչակ ժամանակակից կոմպոզիտորներ, որոնք միաժամանակ կգան, և Հայաստանը ևս մեկ անգամ ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում կհայտնվի»,- ասաց Ս. Սմբատյանը:

Խոսելով երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների մասին՝ մաեստրոն նշեց, որ կան տաղանդավոր հայ ստեղծագործողներ:

«Ունենք տաղանդներ, բայց կամպոզիտոր կդառնան, թե ոչ՝ կյանքը ցույց կտա: Մեր նվագախումբն ամենաշատն է կատարել հայ երիտասարդ կոմպոզիտորների գործերը, բայց նրանք միևնույն է դժգոհում են, որ իրենց մյուս ստեղծագործությունները չենք կատարում: Դժվար է պատկերացնել, որ օրինակ՝ մաեստրո Մանսուրյանը որևէ մեկին խնդրի կամ պարտադրի, որ իր գործերը կատարեն: Ընդհարնապես պետք է ընդունել, որ բոլոր երկրներում էլ ասելիք ունեցող կոմպոզիտորները շատ քիչ են: Եվ պետք չէ մտածել, որ այդ առումով Հայաստանում ճգնաժամ է: Պետք է նաև հաշվի առնել, որ արդեն 35 տարի է` այս ոլորտում նոր աշխարհահռչակ անուն չի ձևավորվել»,- ասաց Ս. Սմբատյանը:

Orer.am-ի հետ զրուցում մաեստրոն նշեց, որ թեև ավարտվում է համերգաշրջանը, սակայն ինքը շարունակելու է աշխատել: Պարապելու է և պատրաստվելու է նոր համերգաշրջանին:

«Այս ընթացքում ունենք նաև ձայնագրություններ, բացի այդ, աշնանը մեծ համերգաշրջան է սկսվելու: Իրականում մենք բավական ծանրաբեռնվածն ենք աշխատում, բայց քանի որ ասելիքը շատ է, դա մեզ ոգևորում է և մղում նորանոր գաղափարների իրականացման: Ամռան ընթացքում պետք է աշխատեմ նաև Բրուկների 7-րդ, Մալերի 2-րդ սիմֆոնիաների վրա: Այս ընթացքում սովորելու եմ նաև շատ այլ ծրագրեր, քանի որ արտերկրում աշխատելու եմ որպես հրավիրված դիրիժոր»,- ասաց Ս. Սմբատյանը:

 

Արմինե Գիգորյան

Թոշակառուն գերեզմանատան տարածքից ապօրինի հատել է չորս սոճի Սպանություն Պուշկինոյում․ կասկածյալը հայտնաբերվել է (տեսանյութ) Տերմինալներ վնասած ու գողություն կատարած երիտասարդը հայտնաբերվել է (տեսանյութ) Գյումրիում դանակահարել են 18-ամյա երիտասարդին Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին. Armtimes.com Ուժեղացված ծառայություն Քանաքեռ-Զեյթունում. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Նաիրա Մարգարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի մասին Կոտայքի մարզն ունի ահռելի տնտեսական ներուժ. մարզպետն ամփոփել է համաժողովի արդյունքները Վթար Երևան-Իջևան ճանապարհին. 24-ամյա վարորդը մահացել է Բաղրամյան 26-ում է եղել նաև Գնդեվազի նախկին գյուղապետը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է հյուսիս-արևելյան սահմանագոտի Եթե չէիք թողնելու, որ բնապահպանները խոսեն, ինչու էիք նրանց կանչել Նախկին տնօրենը 8 տարի աշխատակիցների բանկային քարտերից գումարներ է կանխիկացրել և յուրացրել. ՔԿ Բերման ենթարկվածները պնդում էին, որ ոստիկանները գործադրել են ոչ համաչափ ուժ. Անի Սամսոնյան Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողության Ստեփանավանի անտառներում ապօրինի հատվել է 1462 ծառ, մեղադրանք է առաջադրվել 16 անձի․ ՔԿ Կուսակցությունում հանդիպումն ավարտվել է, Նիկոլ Փաշինյանը կներկայացնի իր կարծիքը Սոֆթկոնստրակտ ընկերությունում հերթական տոնական երեկոն էր. երկու նոր պրոդուկտների Հուրիի և AJNA-ի ներկայացումն էր Ճիշտ կլինի, որ քննություն իրականացրած անձինք հարցաքննվեն. Հակոբ Սանասարյան
website by Sargssyan