Կքննարկվի գազի գնի հարցը

«Գազպրոմ» ընկերությունից մոտ ժամանակներս աշխատանքային խումբ կգա Հայաստան. hայկական կողմի հետ կքննարկեն գազի գնի, գնի վրա ազդող բազմաթիվ բաղադրիչների հարցը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Սակագների հարցը բազմաբաղադրիչ է, շատ բաղադրիչներ կան, որոնք քննարկվել են և դեռ ենթակա են քննարկման: Այդ իմաստով չէի ցանկանա հիմա սպասումներ ձևավորել, որովհետև դեռևս մեծ աշխատանք կա անելու: Բոլոր բաղադրիչները պետք է հատ առ հատ քննարկվեն՝ հնարավորինս սեղմ ժամկետում, բայց այդ ժամկետը չեմ կարող ասել, որովհետև դեռ քննարկվելիք խնդիրներ կան: Եվ մոտ ժամանակներս «Գազպրոմ» ընկերությունից աշխատանքային խումբ է գալու»,-ասաց նա ու հավելեց, որ կլինեն գազի սակագնի վրա ազդող բաղադրիչների հետ կապված բանակցություններ։

Հարցին, թե որքան կարելի է «Գազպրոմ Արմենիա»-ի խնայողությունների հաշվին ցածր պահել գազի գինը, Գրիգորյանն ասաց, որ անվերջ չի կարող ձգվել: Բայց դրանով արդյունավետության հաշվին սահմանի գնի թանկացումը պահպանելը սցենարներից մեկն է, որն, իհարկե, կրում է ժամանակավոր բնույթ:

Հարցին, թե որքանով են ճիշտ խոսակցությունները, թե 2020 թվականից գազի գինը բարձրանալու է, փոխվարչապետը նշեց, որ ինքն այդ հարցի հետ կապված նման պաշտոնական որևէ ազդակ չի ստացել:

Հարցին, թե արդյոք կա քաղաքական կամք՝ Իրանից գազ գնելու, Գրիգորյանը նշեց, որ իրենց գործողությունները պետք է պայմանավորված լինեն նախ և առաջ հայրենակիցների շահերից, այդ իմաստով որևէ կաշկանդվածություն չպետք է լինի: «Ինչ վերաբերում է տեխնիկական և գնային բաղադրիչներին, իհարկե պետք է բանակցենք»,-նշեց նա:

Սասուն Միքայելյանը չի միացել «Ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի» ստորագրահավաքին Ղարաբաղի հարցում ձեւավորվում է բոլորովին նոր ասելիք.Փաշինյանի ելույթը՝ Փարիզում ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող երիտասարդները չեն բանակցի նախարարի հետ Վարչապետ Փաշինյանը Փարիզում հանդիպում է ֆրանսահայ աշխարհիկ ու հոգեւոր կառույցների ղեկավարների հետ (ուղիղ) Պատահականության էֆեկտի զոհերը ԱԺ պատգամավորի «Ռոլեքս» ֆիրմայի ժամացույցը գտնվել է. ոստիկանության պարզաբանումը Որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել. վարչապետի ելույթը Փարիզի Խաղաղության համաժողովում Երիտասարդներն արդեն այսօր պետք է սկսեն աշխատել իրենց ապագայի վրա․ Փաշինյան Ղամիշլիում սպանված Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը վերջին հրաժեշտն են տվել Մենք 10 մլն ծառ կտնկենք, եւ դա կլինի մեր ներդրումը կլիմայի փոփոխության դեմ պայքարում. Փաշինյան Սուրեն Պապիկյանը կարևորել է ՀՀ-ի և Գերմանիայի Դաշնության քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը Բակո Սահակյանը Անջեյ Կասպշիկիի հետ քննարկել է Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակից Արմեն Սարգսյանն ընդունել է ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահին եւ Chessify ընկերության տնօրենին Ձեր հետագիծն ընդամենը Գյումրիից Երևան 120 կմ-անոց հատվածն է․ Իվետա Տոնոյանը՝ «Իմ քայլին» Փաշինյանը տիկնոջ հետ ժամանեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան Կոչ եմ անում դուրս բերել այս արհեստականորեն ստեղծված օրակարգը. Անդրանիկ Քոչարյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին Պերուն փակում է Բաքվում իր դեսպանատունը Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը կնվազի Դատարանը մերժեց դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է
website by Sargssyan