Մահացել է դերասան Ռուդոլֆ Ղեւոդյանը

Հուլիսի 16-ի ուշ երեկոյան, ժամը 23.50-ի սահմաններում երկարատև հիվանդությունից հետո 67 տարեկանում մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա որդին՝ Գոռը:

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին,գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածած հայտարարությունում:

Ավելի վաղ նրա որդին հերքել էր հոր մահվան մասին լուրեը՝ նշելով, որ հայրը ծանր հիվանդ է, կոմայի մեջ է եւ կյանքի համար կռիվ է տալիս Բելգիայի հիվանդանոցներից մեկում:

Դերասանը ծնվել է 1952 թվականի մարտի 6-ին, Ստավրոպոլում:

1969-73թթ սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: 1973թ-ից աշխատել է Երեւանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան: 1990-ականներին որոշ ժամանակ բնակվել եւ աշխատել է Մոսկվայում:

Թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են` Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից», «Խաչմերուկ», Վ.Շեքսպիրի «Ջոն արքա», «Կորիոլան», Ն.Զարյանի «Հացավան» (Վասակ), Մ.Գորկու «Հատակում», Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն» (Աշխատակից) եւ այլն:

Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում` «Կրակոց սահմանին» (1970թ.), «Նահապետ» (1977թ.), «Քարե հովիտ» (1977թ.), «Լիրիկական երթ» (1980թ.), «Դեռ ապրում ենք» (1986թ.), «Արյուն» (1990թ.), «Ուր էիր, մարդ Աստծո» (1992թ.), «Ընկեր Փանջունի» (1993թ.), «Հարսնացուն Ջերմուկից» (1997թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Չգրված օրենք» (2006թ.), «Սիրո աստղ» (2009թ.), «Սիրո գործակից» (2015թ.) եւ այլն: 2004թ-ից երկար տարիներ բնակվել է Բելգիայում:

«Գ.Ծառուկյան» հիմնադրամն Արմավիրի մարզում անցկացրել է հերթական սոցիալական ծրագիրը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նում տե­ղի են ունե­ցել զանգ­վա­ծա­յին հո­սան­քազր­կում­ներ Ին­չո՞ւ «մեզ մոտ ան­ձեռնմ­խե­լի­ներ չկան» թե­զի­սի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում ջա­նադ­րա­բար հար­ված­նե­րը հե­ռաց­վում են Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նից Պաշտ­պան ունե­նա­լն ար­դյո՞ք նաև պար­տա­կա­նու­թյուն է Հատուկ ջոկատայինները այս պահին խուզարկություն են իրականացնում Ռուբեն Հայրապետյանի բնակարանում եւ շինություններում Արցախում ընտրությունների մրցակցայնությունն ապահովված է. «Փաստ» Կո­րուստ­նե­րը ջրա­մա­տա­կա­րար­ման հա­մա­կար­գում 50-ից 80 տո­կոս են. խմե­լու մա­քուր ջու­րը կա­րող է դառ­նալ ճո­խու­թյուն. «Փաստ» Հա­ջորդ տա­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի վար­կա­նի­շից կա­րող են մի­այն փշուր­նե­ր մնալ. «Փաստ» Պո­պու­լիզ­մի հեր­թա­կան դրսև­ո­րու­մը. հրա­տապ խնդիր­նե­րը թո­ղած՝ «թի­թեռ է նկա­րում». «Փաստ» «Խոս­տում­նե­րը տրվել են ոչ թե դրանք կա­տա­րե­լու, այլ իշ­խա­նու­թյան գա­լու հա­մար». «Փաստ» «Սորոսականների» դիրքերը գնալով ուժեղանում են. «Փաստ» Քոչարյանի գործով նոր դատավորին ևս ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի՞. «Փաստ» Ստամ­բու­լյան կոն­վեն­ցի­ա­յի վա­վե­րաց­ման գոր­ծըն­թացն սկսվում է. «Փաստ» Զբոսաշրջիկից 34 հազար դրամ գանձած տաքսու վարորդը հայտնաբերվել է Թրամփը պետք է հետեւի Սենատի օրինակին եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Սամանտա Փաուեր Մնացականյանի հետ բանակցություններում քննարկվում են «կոնկրետ եւ իրական պահեր»․ Մամեդյարով Սենատոր Ռոբերտ Մենենդեսը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, չի կարողացել թաքցնել արցունքները Շիրակի փողոցի 88/1 շենքի բնակիչները բողոքի ցույց են անում․ պնդում են՝ անմարդկային պայմաններում են ապրում Ոստիկանները երեք միլիոն դոլար են գտել խոզի հում թիակներով տակառի մեջ ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
website by Sargssyan