Արտակարգ դեպք «Շերեմետեւոյում». Մոսկվա-Երևան չվերթի օդանավը դադարեցրել է թռիչքը.Ուղեւորներին տարհանել են. կան տուժածներ

Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում Nordwind Airlines  ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթի օանավը ընդհատել է թռիչքը օդաչուների խցիկում ծխի մասին ազդանշանն աշխատելու պատճառով: Այս մասին հաղորդում են «ՌԻԱ Նովոստին» եւ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱԻՆ-ի մերձմոսկովյան վարչության տվյալները:

ԱԻՆ-ի փոխանցմամբ, ազդանշանը աշխատել է, երբ օդանավն արդեն եղել է թռիչքուղու վրա: Արդյունքում օդանավը դադարեցրել է թռիչքը, իսկ ուղեւորներին սկսել են տարհանել փչվող սանդուղքի միջոցով: Ճշտված տվյալներով, տուժել է 8 մարդ, երկուսին տեղափոխել են հիվանդնաոց:

Օդանավակայանի հասարակայնության հետ կապերի հարցերով տնօրեն Աննա Զախարչենկոն հայտարարել է, որ 5 ուղեւորների մոտ միջին ծանրության վնասվածքներ են: Նրա խոսքովմ, ծուխը հայտնվել է օդանավի ուղեւորներին սրահում, երբ ինքնաթիռը թափ հավաքելիս է եղել:
Օդանավի հրամանատարը ցամաքային ծառայություններին հայտնել է ոչ ստանդարտ իրավիճակի մասին եւ որոշել դադարեցնել թռիչքը: Օդանավում հրդեհ չի բռնկվել:

Ընդհանուր առմամբ օդանավում եղել է 187 մարդ: Երեւան թռիչքի համար պահեստային օդանավ է նախապատրաստվել:
Ավիափոխադրոից ներկայացուցչի տվյալներով, թռիչքն ընդհատվել է, որովհետեւ օդեանավի սրահում օտար հոտ է տարածվել:
Խոսքը թիվ  4477 չվերթի մասին է, որը պետք է իրականացներ Boeing 737 օդանավը: Այն պետք է օդ բարձրանար Մոսկվայի ժամանակով 00.45-ին: Փաստացի Մոսկվա-Երեւան չվերթն իրականացվել է Մոսկվայի ժամանակով 05.19-ին, այլ օդանավով:
«Ռոսավիացիան» հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պետք է պարզի միջադեպի պատճառները:

 

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Կդադարեցվի՞ արդյոք Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագիրը. ԱՄՆ վարչակազմը նման որոշում է կայացրել Ուժեղացված ծառայություն Արմավիրի մարզում. ձերբակալվել է շուրջ երեք տասնյակ մարդ (տեսանյութ) Երևանում 38-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին Niva-ն 20 մ բարձրությունից ընկել է Գառնու ձորն ու այրվել. մեքենայում հայտնաբերվել է կնոջ մոխրացած դի Մահացու վրաերթ Կոտայքի մարզում. 64-ամյա կինը տեղում մահացել է Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին ՔՀԿ-ները պահանջում են պատասխանատվության ենթարկել ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին Պարզաբանում քաղաքացու կողմից ՊԵԿ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի վերաբերյալ Ծեծկռտուք՝ Աբովյան փողոցում. բերման է ենթարկվել 3 անձ Արցախի ԱԳ նախարարը Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող ռազմագերու հարցը Գյուղական համայնքներում 21 փոքր դպրոց կկառուցվի Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին Ութ մարզում 18 նախակրթարան կբացվի Ամուլսարը մնալու է սար. «Քաղաքացու որոշում» կուսակցություն Արդարադատության նախարարն այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ (լուսանկարներ) «Լիդիանի» խնդիրը անկախություն ձեռք բերելու հարց է». Կարեն Վարդանյան Բելառուսում ՀՀ դեսպանը հանդիպել է Գեննադի Սոլովեյի հետ Համացանցում հայտնվել է մետրոյի նոր կայարանի նախագծային տարբերակներից մեկը
website by Sargssyan