Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար


Կառավարությանը հրամցվող թվերն ընդհանրապես կապ ունե՞ն իրականության հետ

Վերլուծական

Հուլիսի 18-ին կայացած կառավարության նիստի ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ միջին ցուցանիշի համեմատ 2019 թվականին 100 միլիոն խորանարդ մետրով ավելի շատ ջուր է գոլորշիացել, իսկ տեղումների քանակը 40 միլիոն խորանարդ մետրով ավելի պակաս է եղել:

«Այսինքն 140 միլիոն խորանարդ մետրով ավելի քիչ ջուր է մտել, քան միջինում Սևան մտնող ջուրն է, և նույնիսկ այդ պայմաններում, այս պահին մենք ունենք 2 սանտիմետրով ավելի բարձր մակարդակ: Դա ի հաշիվ նաև Արփա-Սևանից լրացուցիչ ջրառի՝ մոտ 10 մլնից ավելի ջուր է արդեն եկել, քան անցյալ տարի այս օրն է եղել, և անցյալ տարվա այս օրվա համեմատ 36 խորանարդ մետրով Արարատյան դաշտի համար ավելի քիչ ջուր վերցվել»,- ասաց Է. Գրիգորյանը:

Իրականում, պարզվում է, որ հնչեցված 100 մլն խորանարդ մետր ջրի գոլորշիացման ցուցանիշը հաշվարկվել է որոշակի մեթոդոլագիայով: Եվ, ինչպես գիտենք, նույն երևույթի հաշվարկման համար տարբեր մեթոդոլոգիաներ կիրառելով կարելի է տարբեր ցուցանիշներ ստանալ, ինչը մեկ այլ խոսակցության թեմա է:

Ինչ վերաբերում է հնչեցված 100 մլն խորանարդ մետր թվին, ուշագրավ է նաև, որ որոշում է կայացվել 2019 թվականի միջին ցուցանիշը համեմատվել է 1961-ից մինչև 2018-ը գրանցված ցուցանիշների միջին արժեքի հետ: Անկեղծ ասած, այստեղ ևս հասկանալի չէ, թե այս տարվա ցուցանիշն ինչու չի համեմատվել նախորդ՝ 2018 և 2017 թվականների ցուցանիշների հետ, այլ որոշվել է համեմատել, ասենք, անցած 57 տարիների միջին ցուցանիշի հետ:

Ընդհանրապես, ավելի պատկերավոր թիվ ստանալու համար կարելի էր 2019 թվականի միջին ցուցանիշը համեմատել ոչ թե անցած 57 տարիների, այլ այսենք՝ նախորդ 200 տարվա արդյունքների միջինացված արժեքի հետ: Բայց թե ինչու է որոշում կայացվել միջին ցուցանիշի հաշվարկն իրականացնելու համար այդքան հեռու գնալ, պարզ չէ:

Մեկ բան հստակ է, որ ինչքան մոտ և քիչ տարիների միջին թիվ հաշվարկվեր, այնքան ավելի փոքր կլիներ այս և նախորդ տարիների համեմատական ցուցանիշների տարբերությունը: Ուստի, հավանաբար, պատկերավոր թվեր ստանալու համար է ընտվել այս տրամաբանությունը, որը ոչ միայն ոչնչով չի օգնում գործին, այլ իրականությունն ավելի է խճճում:

Զարմանալի է, որ հնչեցված այս թվի ստացման տրամաբանությունը կառավարության անդամներից որևէ մեկի մոտ որևէ հարց չառաջացրեց, ինչը ևս խոսակցության այլ ու շատ կարևոր թեմա է:

Ի դեպ, մեկ դիտարկում ևս: Ջրի գոլորշիացման չափի հաշվարկի ներկայիս և 1961 թվականների մեթոդաբանություններն իրարից տարբեր են: Այսինքն՝ այստեղ ևս բազմաթիվ հարցեր կան: Եվ հասկանալի չէ, թե ինչ-որ թիվ հաշվելու համար տարբեր մեթոդոլոգիաներով հաշվարկած թվերն ինչու են իրար խառնել և ինչու այս նրբությունները ևս հաշվի չի առնվել:

Կարճ ասած՝ թվերի հետ խաղալով և տարբեր կոմբիանացիաներ մտածելով կարելի է ցանկացած հետաքրքիր, ցնցող և ճռճռացող թիվ ստանալ: Մնում է հասկանալ, թե թղթի վրա գրվող և կառավարությանը հրամցվող թվերն ընդհանրապես ինչ կապ ունեն իրականության հետ և ինչքանով են արտացոլում իրական պատկերը:

 

Արմինե Գրիգորյան

Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան