Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
ПолитикаՀուլիսի 19-ին Հովիկ Ջիվանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որին հրավիրված ԱՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը հանձնաժողովին է ներկայացրել ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ պատգամավոր Հայկ Խանումյանի, «Շարժում-88», «Դաշնակցություն» ու«Ժողովրդավարություն» խմբակցությունների առաջարկները և դրանց վերաբերյալ կառավարության եզրակացությունները:
Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը, քննարկումից հետո հանձնաժողովը քվեարկել և դրական եզրակացություն է տվել նախագծերի փաթեթն առաջիկա արտահերթ նստաշրջանի նիստում քննարկելուն: Հաջորդիվ Արդարադատության նախարարը ներկայացրել է ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առաջարկություն է ներկայացրել «Դաշնակցություն» խմբակցությունը:
Արարատ Դանիելյանն անդրադարձել է առաջարկին՝ պատգամավորների հետ քննարկելով կառավարության հիմնավորումները: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագիծն ԱԺ առաջիկա նստաշրջանի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկելուն: