Լոռու մարզում բախվել են Ford-ն ու Nissan-ը. վերջինը հայտնվել է ձորակում. կան վիրավորներ
ОбществоՀուլիսի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն 7-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Առճիս գյուղի բնակիչ՝ 45-ամյա Գարեգին Միսկարյանի վարած Ford մակնիշի 26 UL 449 համարանիշի և Nissan մակնիշի 35 VN 785 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Nissan-ը հայտնվել է ձորակում, իսկ Nissan-ի վարորդը և նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է Nissan-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։