Աղբի «ֆլեշմոբները» ցույց տվեցին, որ մենք քաղաքացիական հասարակություն չունենք

Աղբի հարցով մուննաթի քանակի ու որակի ամենաթեթև դիտարկումն անգամ ցույց է տալիս, որ մենք կիլոմետրով հեռու ենք քաղաքացիական հասարակություն կոչվելուց: Մարդիկ առանց հաշվի առնելու ստեղծված իրավիճակը, որն իր մեջ նաև սաբոտաժի վառ դրսևորումներ է պարոնակում, շարունակում են աջ ու ձախ ակցիաներ, ֆլեշմոբեր կազմակերպել ու չարախնդալ օրվա իշխանությունների կատարած աշխատանքի վրա: Մինչդեռ, քաղաքացի լինելու անգամ փոքր-ինչ նշույլի դեպքում պատկերը կարող էր բոլորովին այլ լինել:
 
Եթե քաղաքացիական հասարակություն լինեինք, էլ չեմ ասում՝ կայացածի մասին, ապա մարդիկ քաղաքային իշխանություններից ոչ թե կպահանջեին, այլ օգնության ձեռք կմեկնեին: Եվ գուցե ավելի զուսպ վարքագիծ դրսևորեին աղբի «արտադրության» հարցում, քաջ գիտակցելով, որ այն վիճակն ինչ հիմա ունենք, ընդամենը ժամանակավոր երևույթ է, որի ավարտին բավական քիչ ժամանակ է մնացել:
 
Անկեղծ ասած, այս ընթացքը շատ կարևոր էր հասկանալու համար, թե ով՝ ում ջրաղացն է նախընտրում, կամ ով որքանո՞վ է իրեն բավարարված զգում, երբ աջ ու ձախ քաղաքային նոր իշխանություններին են փնովում:
 
Հարց է ծագում, որ եթե այդքան մտահոգ ենք քաղաքի մաքրության մասին այդքան մտածում ենք, ապա ինչո՞ւ այս ընթացքում այլ մոտեցում չենք ցուցաբերում: Գուցե այս ընթացքում քաղաքային իշխանություններին ավելի օգնած կլինեինք, եթե ուտել-թափելով զբաղվելու փոխարեն, հիշեինք սեփական առողջության, շատ մարզվելու և թեթև սնունդ օգտագործելու մասին: Եվ գուցե հենց դրանով իսկ օգնած կլինեինք քաղաքային իշխանություններին:
 
Բայց՝ ոչ, քանի որ մուննաթի բավականին ճոխ թեմա է բացվել, բոլորը որոշել են իրենց մտքի եկածը թղթին հանձնել: Եվ այդպես էլ ո՛չ մեկի մտքով անգամ չանցավ, որ ընդամենը կարելի էր այս սաբոտաժի «կուտը» չուտել ու մի քիչ համբերատար լինել, ոչ թե առավոտից երեկո չարախնդալ ու ցանկացած առիթ օգտագործելով նախորդների չարածի համար նոր իշխանություններին մեղադրել:
 
Ի վերջո, պետք է հասկանալ, որ երկիրն ու մայրաքաղաքը սեփական բուդկայի վերածելու ժամանակները վաղուց ավարտվել են: Եկել են նոր ժամանակներ, որտեղ քաղաքացիական կեցվածք ունեցող ցանկացած անհատ պետք է վերանայի իր վարքագիծն ու նոր միայն որոշի, թե քննադատելու իրավունք այնուամենայնիվ ձեռք բերե՞լ է, թե՞ ոչ:
 
 
 
Արմինե Գրիգորյան
 
 
Ստորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի վերաբերյալ փաստաթուղթ Տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150–ամյակին նվիրված գրքի շնորհանդեսը Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները Ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության դիմաց Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր) Օրենսդիր մարմինը իրավունք չունի բանակում ինքնասպանությունների հարցում լինել դիտորդի կարգավիճակում «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Հանրահայտ մրցավարը ՀՀ-ից հանցավոր ճանապարհով երեխա չի որդեգրել. ԱՆ-ն հերքում է Թաթա Սիմոնյանի ծննդյան տոնն ու ամփոփիչ համերգները ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել կեղծ թղթադրամներ իրացնելու համար Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են Հափշտակություն, պաշտոնեական կեղծիք եւ յուրացում. Վանաձորի դպրոցներից մեկի տնօրենը հափշտակել է 6 մլն դրամ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ռու­սաս­տա­նում տե­ղի է ունե­ցել հե­ղաշր­ջում, ԱՄՆ-ում ար­գել­վել է ստրկու­թյու­նը «Ես չեմ թողել առավոտյան հեռուստաեթերը, այլ «Հանրայինն» է դադարեցրել համագործակցությունն ինձ հետ». Ժակ Հար­կա­վոր է ինչ-որ ավե­լի կա­րև­որ բան, քան հեր­թա­կան գա­գա­թա­ժո­ղո­վը և դա­շին­քի կա­րև­ո­րու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան օղա­կը խա­թար­ված է, բողոքներն ավելացել են. «Փաստ» Բու­հե­րի կա­ռա­վար­ման խոր­հուրդ­նե­րում պե­տա­կան կամ քա­ղա­քա­կան պաշ­տո­նյա­ներ չպետք է լի­նեն. նա­խա­գիծ. «Փաստ» «Հա­յաս­տանն աշ­խար­հում մի­ակ եր­կիրն է, որ չու­նի օդա­յին օրենս­գիրք». «Փաստ» Ար­դեն «իրենց դո՞ւռը» չէ. իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում դուրս գալ տված խոս­տում­նե­րի տա­կից. «Փաստ» Ար­ցա­խյան հիմ­նախնդ­րի շուրջ յու­րա­հա­տուկ զար­գա­ցում­ներ են ըն­թա­նում. «Փաստ»
website by Sargssyan