Ավտոմեքենաների մաքսազերծումը կիրականացվի ամեն օր՝ առանց հանգստյան օրերի

Օգոստոսի 1-ից մեքենաների մաքսազերծումը կիրականացվի ամենօրյա ռեժիմով: Նորագավիթի բաժինները սկսելու են աշխատել 7-օրյա գրաֆիկով: Բացի այդ, մաքսային պահեստներում բեռնաթափման աշխատանքներ են իրականացվելու նաև շաբաթ և կիրակի օրերին, իսկ «Մետեքսիմ» մաքսային պահեստն արդեն կահավորվել է և շատ կարճ ժամանակ անց ավտոմեքենաները կձևակերպվեն նաև հենց այս պահեստում, տեղեկացնում են: Այս մասին տեղեկություն է տարածել ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը:

Նրա տեղեկացմամբ, եթե 2018թ-ին ներմուծվել էր մոտ 67 000 ավտոմեքենա, ապա այս տարվա վերջին յոթ ամիսների տվյալներով այդ ցուցանիշն արդեն գերազանցված կլինի, քանի որ ամսվա վերջի տվյալներով ձևակերպումների թիվը կկազմի շուրջ 70 000: Նման չափերի հասնող մեծաքանակ ներմուծումները, ըստ Շ. Ներսիսյանի, պայմանավորված են 2020թ-ից ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափին անցում կատարելու հանգամանքով: Ինչ վերաբերում է այս ընթացքում կատարված աշխատանքներին, ապա ավելի վաղ կանխատեսելով ներմուծման աճը՝ 2019թ հունվար ամսից սկսած, Նորագավիթում տեղակայված բաժինների համար սահմանվել է 6-օրյա աշխատանքային ռեժիմ, ավելացել են նաև ձևակերպող տեսուչները:

«Սրան զուգահեռ, սկսեցինք նաև բավականին ակտիվ ավտոմեքենաներ ձևակերպել հանրապետության բոլոր մաքսատներում, ինչպես նաև ավտոմեքնաների բեռնաթափում իրականացրեցինք մաքսային պահեստներում: Եվ այսօրվա դրությամբ օրական մոտ 700 ավտոմեքենա է ձևակերպվում ՀՀ-ում, որից մոտ 500-ը՝ Նորագավիթում»,- ասվում է հայտարարությունում:

Ինչ վերաբերում է ապասվող փոփոխություններին, Շ. Ներսիսյանը նշել է, որ այս ամենին համալիր լուծում տալու նպատակով շատ կարևոր էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հանձնարարականը, որը բարեհաջող կերպով իրականացվում է: Այն գործարկվելու ժամանակ ավտոմաքսատանը կգործեն բոլոր անհրաժեշտ պայմանները, կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ ավտոմեքենան արագ, հեշտ մաքսազերծելու և հաշվառելու համար: Հանձնարարականն իրականություն դարձնելու համար արդեն իսկ մեկնարկել են լայնածավալ աշխատանքները և, ինչպես նախատեսվում է, մինչև տարեվերջ ավտոմաքսատունն արդեն տեղափոխված կլինի Գյումրի:

Նշենք նաև, որ Նորագավիթի բաժինները 7-օրյա գրաֆիկով աշխատելու ժամանակ շաբաթ և կիրակի օրերին ևս կաշխատեն նաև բանկերը և ավտոմեքենա ներկրողներն իրենց մուծումներն իրականացնելու ժամանակ որևէ խոչընդոտի չեն հանդիպի:

Ստորագրվել է ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի վերաբերյալ փաստաթուղթ Տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150–ամյակին նվիրված գրքի շնորհանդեսը Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրեց ԼՂ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները Ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացրեցին Կառավարության դիմաց Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր) Օրենսդիր մարմինը իրավունք չունի բանակում ինքնասպանությունների հարցում լինել դիտորդի կարգավիճակում «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Հանրահայտ մրցավարը ՀՀ-ից հանցավոր ճանապարհով երեխա չի որդեգրել. ԱՆ-ն հերքում է Թաթա Սիմոնյանի ծննդյան տոնն ու ամփոփիչ համերգները ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել կեղծ թղթադրամներ իրացնելու համար Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են Հափշտակություն, պաշտոնեական կեղծիք եւ յուրացում. Վանաձորի դպրոցներից մեկի տնօրենը հափշտակել է 6 մլն դրամ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ռու­սաս­տա­նում տե­ղի է ունե­ցել հե­ղաշր­ջում, ԱՄՆ-ում ար­գել­վել է ստրկու­թյու­նը «Ես չեմ թողել առավոտյան հեռուստաեթերը, այլ «Հանրայինն» է դադարեցրել համագործակցությունն ինձ հետ». Ժակ Հար­կա­վոր է ինչ-որ ավե­լի կա­րև­որ բան, քան հեր­թա­կան գա­գա­թա­ժո­ղո­վը և դա­շին­քի կա­րև­ո­րու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան օղա­կը խա­թար­ված է, բողոքներն ավելացել են. «Փաստ» Բու­հե­րի կա­ռա­վար­ման խոր­հուրդ­նե­րում պե­տա­կան կամ քա­ղա­քա­կան պաշ­տո­նյա­ներ չպետք է լի­նեն. նա­խա­գիծ. «Փաստ» «Հա­յաս­տանն աշ­խար­հում մի­ակ եր­կիրն է, որ չու­նի օդա­յին օրենս­գիրք». «Փաստ» Ար­դեն «իրենց դո՞ւռը» չէ. իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում դուրս գալ տված խոս­տում­նե­րի տա­կից. «Փաստ» Ար­ցա­խյան հիմ­նախնդ­րի շուրջ յու­րա­հա­տուկ զար­գա­ցում­ներ են ըն­թա­նում. «Փաստ»
website by Sargssyan